Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Ճոյտը իր ֆիլմից «աբիժնիկների» ցուցակ է կազմել և նոտարական կարգով վավերացրել

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը բնավ չի ընկճվել, որ Հայոց ցեղասպանության մասին իր հեղինակած ֆիլմը տեղ չի գտնի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումների շրջանակում:

Նշենք, որ այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ֆիլմի գեղարվեստական արժեքին:

«Մենք նպատակ չէինք էլ դրել, որ ֆիլմը պարտադիր պետք է օգտագործվեր պաշտոնական միջոցառումների ցանկում: Սա մասնավոր նախաձեռնություն է, և ես նպատակ էլ չեմ ունեցել, որ այն ընդգրկվի պաշտոնական միջոցառումների ցանկում: Ես պարզապես, որպես քաղաքացի, ցանկություն ունեցա մեր ժողովրդի պատմությունը ներկայացնել ֆիլմում: Իսկ այդ պատմությունը պատմել են մեզ շրջապատող մարդիկ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա զարմանում է, որ ասում են՝ Ցեղասպանության ֆիլմի սցենար: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հայ մարդ Ցեղասպանության մասին բազմաթիվ պատմություններ գիտի և հանգիստ կարող է դրանք էկրանավորել: «Ես չեմ նստել այդ պատմությունները հորինել: Դրանք իրական պատմություններ են, որոնք մենք ներկայացրել ենք հանրությանը»,- հավելեց Հակոբյանը:

Հարցին՝ այդ դեպքում, իր կարծիքով, ինչո՞ւ չընդունվեց ֆիլմը, Հակոբյանը պատասխանեց՝ պատճառն այն է, որ մարդիկ դեռ ֆիլմը չդիտած՝ կարծիք են հայտնում դրա մասին:

«Ֆիլմը դիտել են մի քանի մարդ՝ շատ նեղ խմբով, մեր մասնագետների հետ: Բայց հիմա բոլորը կարծիք են հայտնում, թե՝ այ, շատ վատ է: Բայց ես համոզված եմ, որ միայն թրեյլերը նայելով հնարավոր չէ ֆիլմի մասին կարծիք հայտնել: Ինչպե՞ս կարելի է ասել՝ ես ֆիլմը չեմ նայել, բայց վատն է»,- զարմանում է ֆիլմի սցենարի հեղինակը:

Նրա խոսքով՝ ֆիլմը դեռ ամբողջական պատրաստ էլ չի, աշխատանքային տարբերակն է, և առաջին՝ փակ ցուցադրությունից հետո մոտ 50 փոփոխություն, ուղղում է կատարվել ֆիլմի վրա:

«Հիմա մարդիկ, որ քննադատում են ֆիլմը, սխալ մարդիկ են»,- ասաց Հակոբյանը՝ հաջորդիվ պատմելով իր տարօրինակ նախաձեռնության մասին: «Տեսեք մենք ինչ ենք արել՝ կազմել ենք մարդկանց 375 հոգանոց ցուցակ, որոնք, մենք գիտենք, ֆիլմը նայելուց հետո անպայման բացասաբար են արտահայտվելու: Հետո մենք այդ ցուցակը տարել ենք նոտարական գրասենյակ, վավերացրել ենք և պահել մեզ մոտ: Հիմա ֆիլմի պրեմիերայից հետո ցանկացած մեկը, ով ուզենա ինչ-որ բան ասել, մենք հանելու ենք ցուցակը և ասենք՝ մենք գիտեինք, որ ինքը բացասաբար է արտահայտվելու: Մենք նոտարական կարգով վավերացրել ենք այդ ցուցակը, պահել, որ հանկարծ այդ մարդիկ չասեն, թե ֆիլմից հետո ենք մենք իրենց անունը ավելացրել»,- պատմեց Հակոբյանը՝ հրաժարվելով թվարկել ցուցակում ընդգրկված անձանց անունները:

Հակոբյանը միայն մեկ բանում է վստահ՝ իր ֆիլմը քննադատում են այն դերասաններն ու ռեժիսորները, որոնց իրենք չեն ընդգրկել ֆիլմում: «Բնական է, որ նրանք պետք է դժգոհ լինեին: Մենք իրենց բանի տեղ չենք դրել, ֆիլմ չենք հրավիրել, իրենք էլ պետք է դժգոհ մնային»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ինքը բնավ չի ընկճվել ֆիլմի շուրջ առկա բացասական արձագանքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում