Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Գյումրիում ոչ միայն Ավետիսյանների, այլև բոլորի, բոլոր երեխաների մոտ կա վախ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, Գյումրիում տեղի ունեցած սպանդից հետո գյումրեցիները բողոքի ակցիա անցկացրին: Առաջնորդողներից մեկն էլ Դուք էիք: Այս օրերին Ավետիսյանները հանդես են գալիս հայտարարություններով՝ ասելով, թե վախի մթնոլորտում են ապրում, վախեր ունեն: Դուք ի՞նչ աջակցություն եք ցույց տալիս Ավետիսյանների  ընտանիքին:

– Նախ՝ մեկ ճշտում անեմ. ոչ թե առաջնորդողներից, այլ հանգստացնողներից մեկն եմ եղել: Ինչ վերաբերում է Ավետիսյանների խնդիրներին. բնականաբար, առաջին օրվանից, երբ իմացել եմ դեպքի մասին, առաջին րոպեներից իրենց բակում եմ եղել, իրենց հարազատների կողքին եմ եղել, մինչև վերջ էլ իրենց հետ եմ եղել, այս պահին էլ իրենց հետ եմ, եթե խնդիրներ կան, իրենց հարազատները ունեն իմ հեռախոսահամարը, և եթե խնդիրներ են լինում, նրանք ինձ հետ կապվում են: Այս պահի դրությամբ ինչ-որ հարցեր դեռ չկան, համենայնդեպս՝ ես տեղյակ չեմ:

– Նրանք վախեցած են, երեխաները՝ նույնպես, և դիմել են անվտանգության ապահովման համար:

– Ես չեմ կարծում, որ կոնկրետ իրենց ընտանիքի անդամների  անվտանգությունն ապահովելու խնդիր կա: Եթե նմանատիպ խնդիր լինի և ինձնից ինչ-որ բան կախված լինի, ես պատրաստ եմ, բայց նաև կարծում եմ՝  եթե նրանք նմանատիպ խնդիր են տեսնում, պետությունը պատրաստ է նրանց անվտանգությունն ապահովել, դրա համար կա նաև ոստիկանություն: Ես գտնում եմ, որ եթե կա նմանատիպ մտավախություն, պետք է դիմեն համապատասխան մարմիններին, և  չեմ կասկածում, որ իրենց անվտանգությունը կպաշտպանվի:

Ինչ վերաբերում է վախի մթնոլորտին. որպես Գյումրիից ընտրված պատգամավոր՝ կարող եմ ասել, որ ոչ միայն Ավետիսյանների հարազատների մոտ է այդ վախի մթնոլորտը, այլև բոլորի մոտ կա այդ  մտավախությունը, այդ վախը, բոլոր ընտանիքների երեխաների մոտ, քանի որ ոճրագործը ձեռք է բարձրացրել նաև երեխաների վրա: Յուրաքանչյուրիս ընտանիքում երեխաների մոտ վախ է առաջացել, ինչը շատ վատ է: Չենք կարողանում մեր ընտանիքներում երեխաներին հանգստացնել, բացատրել. իմ յոթ տարեկան տղան ինձ հարցնում է՝ պապ, բայց ինչո՞ւ երեխաներին սպանեցին:

Ոճրագո՞րծ, թե՞ ոճրագործներ… Ավետիսյաններն իրենք էլ նշում են, որ սա մեկ հոգու բան չէ:

– Ճիշտն ասած, այս պահի դրությամբ ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, և ոչ ոք չի կարող այդ հարցին պատասխանել, յուրաքանչյուրն իր երևակայության սահմաններում է  գնահատում, բայց սա շատ ավելի լուրջ հարց է, և այս հարցերին պետք է մենք ավելի լուրջ վերաբերվենք, ոչ թե մոտավորապես դիրքորորոշում արտահայտենք, քանի որ գտնում եմ՝ վտանգավոր է: Նախաքննություն է ընթանում, քննչական կոմիտեն կոնկրետ զբաղվելու է խնդիրներով, և ինձ թվում է՝  նախաքննական ցուցմունքներ տրամադրելուց առաջ պետք է մտածել, ծանրութեթև անել, քանի որ այդ ինֆորմացիան կարող է օգտագործվել ժողովրդի դեմ:

– Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունն այսքան իներտ գտնվեցին այս ողբերգության հանդեպ: Անգամ սգո օր չհայտարարվեց:

– Սգո օրվա հետ կապված հարցերը կտրվեն ճիշտ հասցեատիրոջը, և իրենք այդ հարցերի պատասխանը կտան: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ մեր կուսակցությանը. երբ ես Գարեգին Նժդեհ փողոցում ցուցարարներին խնդրեցի, բացատրեցի, որ սա փակուղի է, ճիշտ ուղի չէ, ինձ ճանապարհին զանգահարեց Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, թե ուղիղ եթերով հետևում են, շնորհակալություն հայտնեց ժողովրդին հանդարտեցնելու համար և խնդրեց հնարավորինս հանդարտեցնել ժողովրդին:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում