Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Հրանտ Մարգարյանը Դաշնակցության թիվ մեկն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյան։

– Պարոն Փափազյան, Դուք մասնակցում էիք ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստին, որի վճիռը կհրապարակվի ամիսներ հետո: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրոպական դատարանից:

– Մենք հույս ունենք, որ այս դատավարությունից դրական վճռով դուրս կգանք: Հնարավոր չէ պատկերացնել, որ Փերինչեքը կարող է հաղթել: Մեր կողմը շատ պատրաստված է և ունի հզոր փաստարկներ, և մենք հույս ունենք, որ մոտ վեց ամիս հետո դատարանը մեզ համար դրական որոշում կկայացնի:

– Փերինչեքը համարում է, որ Շվեյցարիայի դատարանը խախտել է իր խոսքի իրավունքը, իսկ Եվրոպայում այդ իրավունքը բավական լուրջ է ընդունվում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ պատճառով ՄԻԵԴ-ը հայկական կողմի օգտին չկայացնի իր վճիռը:

– Դա Փերինչեքի մեծ թեման է, բայց եվրոպական երկրներում ամեն ինչ չէ, որ կարելի է հայտարարել: Օրինակ՝ չեն կարող ասել, որ տեղի չի ունեցել հրեաների ցեղասպանությունը: Եվ լավ է, որ չեն կարող ասել, որովհետև դա կնշանակի աղավաղել պատմությունը: Ուրեմն, Փերինչեքը չի կարող իր ցանկացածն ասել: Մեր պայքարն այն է, որ կարողանանք արդյունքի հասնել, որ Հայոց ցեղասպանության իրողությունը չկարողանան դնել հարցականի տակ: Փերինչեքն այսօր ներկայացավ իբրև սուրբ մարդ, ասաց, որ Թալեաթ փաշան ազատության մարտիկ է եղել: Նա այդպիսով հաստատեց, որ Թալեաթ փաշան ղեկավար է և իր համար օրինակելի է: Ես կարող եմ հավատալ, որ բավական դրական է արդյունք կա մեզ համար, հույս ունենք, որ հունիս կամ հուլիս ամիսներին դրական արդյունք կունենանք:

– Իսկ Ֆրանսիայի կամ ողջ Եվրոպայի քաղաքական, իրավական կամ հասարակական շրջանակները, եթե իհարկե հետևում են այդ գործին, ի՞նչ կարծիք ունեն այդ դատավարության մասին:

– Ֆրանսիան զորավիգ է կանգնում Շվեյցարիային: Հանրային կարծիքի մեծ մասն այս դատավարության դեպքում կողմ է, որ չվերահաստատվի Փերինչեքի առաջին դատավարության արդյունքը: Կողմ են, որ այս երկրներում չաղավաղվի Ցեղասպանության իրողությունը, և կարողանանք պատժել բոլոր նրանց, ովքեր կժխտեն այն: Մեզ համար շատ լավ է, որ Ֆրանսիան, Շվեյցարիան ունեն նման հստակ դիրքորոշում: Ֆրանսիայի նախագահի կողմից հստակ որոշում կա, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության տարեդարձի առիթով պետք է Հայաստանում լինի: Նրա ներդրումը շատ կարևոր է, և մենք պետք է որ գոհ լինենք:

– Ֆրանսիայի թուրքական համայնքի կողմից մե՞ծ է դիմադրությունը Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների առնչությամբ:

– Անշուշտ մեծ է: Իրենք իրենց թիկունքին ունեն մի պետություն, որ մեծ միջոցներ է տալիս, ուղղություններ նշում: Ֆրանսիայի թուրքական գաղութը ուղղակի կապ է պահում Անկարայի հետ:

– Պարոն Փափազյան, անցած շաբաթ Դուք ընտրվեցիք ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ: Կարծիք կա, որ ՀՅԴ-ի հայաստանյան և սփյուռքում տեղակայված կառույցներում տարաձայնություններ կան կուսակցության ղեկավարության վարած քաղաքականության հետ, թե նրանք երբեմն համագործակցում են իշխանությունների հետ, ինչը հակասում է շատ դաշնակցականների պատկերացումներին: Վերջին օրերին ՀՅԴ-ից մի շարք անդամներ են հեռանում: Դուք համամի՞տ եք ՀՅԴ հայաստանյան կառույցի վարած քաղաքականությանը:

– Ոչ, Դաշնակցությունը մեկ է՝ լինի Եվրոպայում, Հայաստանում թե Միջին Արևելքում: Կարող ենք դիտարկումներ կամ քննարկումներ ունենալ, բայց, ի վերջո, միասին որոշում կկայացնենք և դա կիրագործենք:

– Կարծիք կար, որ ՀՅԴ-ի շարքերում կամ սփյուռքյան կառույցներում կողմ չէին, որ Հրանտ Մարգարյանն ընտրվեր Բյուրոյի ներկայացուցիչ, որովհետև հատկապես ինքն է հակված համագործակցության գնալու իշխանությունների հետ:

– Ոչ: Միշտ էլ կան ընկերներ, ովքեր նախընտրում են այլ գիծ, դա ՀՅԴ-ի հարստությունն է: Մենք ժողովրդավար կուսակցություն ենք: Մեր հարստությունն այն է, որ կարող ենք տարբեր կերպ մտածել, որովհետև երկրների մշակույթներն են դրան նպաստում: Բայց, ի վերջո, համաձայնության ենք գալիս, և Հ. Մարգարյանի ընտրության համար տարակարծիք չենք: Հ. Մարգարյանը Դաշնակցության թիվ մեկն է, և ողջ սփյուռքում ու Հայաստանում հարգված է որպես թիվ մեկ: Իհարկե, ոմանք կարող են ուրիշ ղեկավար նախընտրել, բայց ժողովրդավար կուսակցություններում մեծամասնության որոշումն է հարգվում: Այս դեպքում բոլոր դաշնակցականները, բոլոր շարքերը միացած են մի ղեկավարության շուրջ:

– Տեղեկություններ կային, որ ԱՄՆ-ից Վիգեն Հովսեփյանն է մրցակից Հ. Մարգարյանին, և սփյուռքը ցանկանում էր, որ նա դառնար Բյուրոյի ներկայացուցիչ:

– Ես Վիգենի հետ շատ լավ ընկեր եմ, բայց այդպես չէ: Այս ընդհանուր ժողովում Հ. Մարգարյանի ղեկավարությունը հարցականի տակ չդրվեց: Վեճեր եղան, բայց, ի վերջո, ղեկավարությունն ընտրվեց: Ես գիտեմ, որ անցյալում որոշ խնդիրներ եղել են ԱՄՆ կառույցի հետ, բայց մենք մեր խնդիրները մեր մեջ ենք լուծում և կարողացանք լուծել: Եվ եթե անգամ խնդիր կար, այսօր արդեն չկա:

– Նաև կարծիք կա, թե ՀՅԴ-ի սփյուռքի կառույցները ցանկանում են կուսակցության կենտրոնական կառույցը տեղափոխել այլ երկիր: Հունաստանի մասին էր խոսք գնում:

– Ոչ, ճիշտ չէ : Անգամ նրանք, ովքեր խնդիր ունեն ղեկավարության հետ, խնդիր չունեն, որ ՀՅԴ ղեկավարությունը, կենտրոնը մնա Հայաստանում: Հայաստանը մեր հայրենիքն է, մեր երկիրն է, և նորմալ է, որ ՀՅԴ Բյուրոյի կենտրոնը Հայաստանում լինի:

– Իսկ ՀՅԴ-ի Ֆրանսիայի կառույցը ի՞նչ կարծիք ունի Հայաստանի իշխանությունների ներքին ու տնտեսական քաղաքականության մասին:

– Գիտենք, որ կարող է քննադատվել ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ժողովուրդը չարտագաղթի, մնա Հայաստանում: Եվ եթե ուզում ենք այդ նպատակին հասնել, ապա պետք է սոցիալական նախաձեռնություններ անել: Մենք նաև մտահոգություն ունենք, որ ողջ հայությունը պետք է համախմբվի մեր դատի ու մեր առաջնահերթությունների շուրջը: Եվ սփյուռքը կարող է օգնել, կարող է իր փորձը ներդնել ՀՀ կառավարության գործունեության մեջ, որ սոցիալական նախաձեռնություններ արվեն, որ ժողովուրդը կարողանա իր հայրենիքում ապրել, ոչ թե արտագաղթել:

– Իսկ վերջին տարիներին ավելացե՞լ է Հայաստանից Ֆրանսիա արտագաղթողների թիվը:

– Կան, բայց ոչ ավելի, քան նախորդ տարիներին էր: Անշուշտ կան:

– Չե՞ք կարծում, որ իսլամիստների կողմից Ֆրանսիայում կատարված վերջին ահաբեկչությունները Եվրոպայի միգրացիոն քաղաքականության հետևանքն էին: Չէ՞ որ այդ քաղաքականության հետևանքով Եվրոպայում մուսուլմաների թիվը գնալով ավելանում է, ինչը նպաստում ահաբեկչության հավանականության ավելացմանը:

– Միանգամից չեմ կարող պատասխանել այդ հարցին: Դուք իրավունք ունեք բարձրացնելու այդ հարցը, դա շատ լուրջ հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում