Microsoft ընկերությունը նկատելի բարելավումներ է արել իր OneDrive «ամպային» պահեստարանում։ Այժմ ավելի հեշտ է այնտեղ մեծ թվով ֆայլերի ներբեռնումը։ Սակայն ամենագլխավորը հզոր որոնողական համակարգի հայտնվելն է։ Այն նույնիսկ ինդեքսավորում է ներբեռնված լուսանկարներում առկա տեքստերը։ Այսպիսով՝ օգտատերը կարող է արագ գտնել գրեթե ցանկացած ֆայլ, որը ներբեռնել է համակարգ։ Այս մասին հայտնում է PC World-ը։
OneDrive-ում հայտնվել է նաև նոր գործառույթ՝ ալբոմներ։ Այն ավտոմատ կերպով համակարգում է ներբեռնված լուսանկարները՝ օգնելու օգտատիրոջը կողմնորոշվել։ Հայտնվել է ավտոմատ թեգերի համակարգ, այնպես որ օգտատերը կարող է արագ որոնել նկարները «մարդիկ», «մայրամուտ», «լողափ», «շներ» և այլ հարցումներով։