Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը հրաժարվել են Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի տրանսֆերի ձեռքբերման մտքից: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Որոշման համար պատճառ է հանդիսացել այն, որ թիմի կազմում շատ են հարձակման գծի բարձրակարգ ֆուտբոլիստները: Բացի այդ, մյունխենցիները հաշվի են առել նաև այն, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հակված է հաճախ վնասվածքներ ստանալ:
Հիշեցնենք` դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հույս են հայտնել, որ Ռոյսը չի հեռանա «Բորուսիա»-ից: