Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը դժգոհել է Մադրիդի «Ատլետիկո»-ի երկրպագուներից ու ավագ Գաբիից:
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն Մադրիդում հաղթել էր 2:3 հաշվով, իսկ Նեյմարը դարձել էր դուբլի հեղինակ:
Մադրիդյան ակումբի երկրպագուները սուլում էին բրազիլացուն, իսկ «Ատլետիկո»-ի ավագ Գաբին, ով կարմիր քարտ էր ստացել, հայտարարել էր, որ Նեյմարը դիմում է սադրանքների:
«Ոչ ոք պարտավոր չէ սիրել դիմացինին: Բայց Գաբիին տեղեկացնեմ, որ գոյություն ունի «հարգանք» հասկացողություն»:
22-ամյա բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ում անցկացրած 25 խաղում 21 գոլ է խփել: