Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Համահայկական վտանգներ ու հնարավորություններ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցելով հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը` հայտարարել է, որ 2015 թվականին կլինեն Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ժեստեր: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը տեղավորվում է Հայաստանում ձևավորված մի ընդհանուր սպասման շրջանակում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը կդառնա միջազգային ճանաչման գործում նոր զարգացումների առիթ:

Արդյո՞ք իրատեսական կամ ռացիոնալ է այդ սպասումը և ո՞րն են դրա հիմքերը: Մտածել այն մասին, որ աշխարհը ինչ-որ նոր զարգացումների համար սպասում էր նման կլոր տարելիցի` միամտություն կլինի: Միամտություն կլինի կարծել նաև, որ նմանօրինակ զարգացումները գեներացնելու են Հայաստանը իրենց միջոցառումներով, քաղաքականությամբ, գործողություններով: Հայաստանն անկասկած չունի նմանօրինակ զարգացումներ խթանելու կշիռ, ուժ, առավել ևս այսօր, երբ Հայաստանն իր արտաքին քաղաքական արդյունքներով վարկաբեկվածությունից հինգ րոպե է պակաս, եթե ավելի հոռետեսորեն չգնահատենք այդ արդյունքները:

Կնշանակի, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը համընկնում է աշխարհաքաղաքական, միջազգային նոր գործընթացներով, և եթե սպասվում են ճանաչման նոր զարգացումներ, ինչը փաստորեն նաև Ֆրանսիայի նախագահն է սպասում և հայտարարում այդ մասին, ապա այդ սպասումները հիմնված են աշխարհաքաղաքական իրավիճակի, միջազգային իրադրության և տենդենցների վրա, ոչ թե լոկ տարելիցի կամ համաշխարհային բարեգթության: Սրան զուգահեռ, երբ սպասումներ կան Հայաստանում, հաճախ, իհարկե, իռացիոնալ և չհիմնավորված, այլ պարզապես երևակայության վրա կառուցված` դա մի բան է, և լրիվ այլ բան է, երբ նոր զարգացումների համոզվածություն է հայտնում Ֆրանսիայի նախագահը:

Իհարկե, շատ հետաքրքրական կլիներ, եթե Ֆրանսուա Օլանդը նաև մանրամասներ, թե ինչով է պայմանավորված իր այդ համոզումը ավելի կոնկրետ, առարկայորեն: Եվ նաև, թե մասնավորապես ինչ ուղղությամբ են սպասումները կամ համոզումները: Սակայն ինքնին հասկանալի է, որ Օլանդի հայտարարությունն առանց այդ էլ բավական շատ բան է նշանակում, և մանրամասները արդեն կլինեն ճոխություն, որը, իհարկե, մեզ թույլ տալ չենք կարող: Մնում է կռահել կամ ենթադրությունների մակարդակով փորձել հասկանալ, թե ինչ նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Եթե նման համոզում հնչեցվել է Ֆրանսիայի նախագահի շուրթերից, ապա առաջինն, իհարկե, պետք է դիտարկել Ֆրանսիան: Իսկ Փարիզն այստեղ անելիք, իհարկե, ունի, որը կիսատ է մնացել դեռևս նախորդ նախագահի՝ Սարկոզիի ժամանակից:

Խոսքը Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրինագծի մասին է, որ անցել էր Ֆրանսիայի օրենսդիր ու գործադիր կառույցներով և միայն կասեցվեց սահմանադրական դատարանում: Կարող ենք ենթադրել, որ Փարիզն ինքը առաջին քայլը կանի նոր զարգացումների ուղղությամբ, և 2015-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը կընդունվի և կմտնի ուժի մեջ: Եվ սա միայն բարոյական հարց չէ, այլ քաղաքական կարևոր գործոն միջազգային հարաբերություններում, այդ թվում` բնականաբար Հայաստանի համար: Ի վերջո, մենք պետք է լիահույս լինենք, որ Հայաստանը մի օր կսկսի զբաղվել արտաքին քաղաքականությամբ և օգտագործել առկա, ձևավորված նպաստավոր գործոնները:

Իհարկե, հաջորդ կարևորագույն ուղղությունը դա ԱՄՆ-ն է, որտեղ տասնամյակներ շարունակ ակտիվ լոբբինգի պայմաններում արդյունքները այնուամենայնիվ շատ համեստ են: Միևնույն ժամանակ, մենք պետություն առ պետություն դիտարկելով հանդերձ, պետք է հասկանանք ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստը: Ահա այս իմաստով է, որ նոր զարգացումների հավականություն իսկապես կա: Դրանք կլինեն Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, թե այլ երկրում, արդեն ժամանակի հարց է և գործոնները այստեղ մանրանում են: Ինչպես բրիտանացիներն են ասում` սատանան մանրուքների մեջ է, և դրանք լիովին դիտարկելը գործնականում անհնար:

Հետևաբար դժվար է ասել, թե ինչ նախադրյալներ կան առավելագույն ճշգրտությամբ կանխատեսելու համար, թե ինչ կարող է լինել ԱՄՆ քաղաքականության մասով: Սակայն ընդհանուր առմամբ հարկ է արձանագրել, որ աշխարհում տեղի է ունենում Թուրքիայի դերի վերանայում, ընդ որում` այնպիսի ծավալներով և խորությամբ, որ պաշտոնական Անկարան չի խորշում հայտարարել դեպի Եվրամիություն իր ձգտման հարցում հետաքրքրության և խանդավառության անցյալում լինելու մասին: Այսինքն` սա ինչ-որ առումով թուրքական հիասթափության կամ վա-բանկի շանտաժային քաղաքականության դրսևորում է:

Խնդիրն այն է, որ եթե Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությունը շարունակում է սրվել, իսկ առնվազն 2015 թվականի համար նման սրացման ոչ միայն պահպանման, այլ նույնիսկ առավել մեծ լարվածության հավանականությունը կա, ապա Թուրքիան կկանգնի առավել դժվարին խնդրի առաջ, և Արևմուտքը անպայմանորեն կպահանջի Անկարայից կողմնորոշվել ավելի հստակ: Իսկ այս հարցում, իհարկե, հայկական հարցը լինելու է առանցքային լծակներից մեկը:

Եվ սա է նաև, որ առկա իրավիճակում առաջացնում է ճանաչման նոր գործընթացի հավանականությունը, ինչը, սակայն, չի նշանակում ինքնաբերաբար, որ ամեն ինչ կսկսվի և կավարտվի հենց 2015-ին: Որովհետև եթե խնդիրը պայմանավորվում է ոչ թե հոբելյաններով կամ տարելիցներով, այլ քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերով, ապա դրանց ներկայիս հարաբերակցությունը պահպանվելու դեպքում կարող ենք ասել, որ հայկական հարցի, այսպես ասած, հրատապությունը կպահպանվի այնքան, ինչքան կպահպանվի Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը:

Սրանով հանդերձ, այս իրավիճակը միաժամանակ առաջ է բերում նաև էական ռիսկեր` կապված Արևմուտք-Ռուսաստան դիմակայության պայմաններում Թուրքիայի հետ դաշնակցելու Ռուսաստանի ձգտման հետ: Որովհետև այստեղ ևս հայկական հարցը գալիս է առաջնային պլան և կասկած չկա, որ Թուրքիան դաշնակցելու առաջնային պայմանների շարքում դիտարկելու է հայկական հարցը լռեցնելու համար Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության գործածումը: Ընդ որում` ոչ միայն Հայաստանի, այլ նաև հայկական սփյուռքի վրա ունեցած ՌԴ ազդեցության, քանի որ այդ ազդեցությունն էապես պակաս չէ, քան Հայաստանի վրա եղածը: Այլ կերպ ասած` առկա իրավիճակը եթե մի կողմից մեծացնում է ճանաչման ուղղությամբ նոր զարգացումների հավանականությունը, մյուս կողմից` բավական շոշափելի է նաև հավանականությունը, որ ռուս-թուրքական մերձեցման գին Թուրքիան կարող է գոնե 2015 թվականի համար սահմանել հայկական հարցի լռեցման գործում ՌԴ ունեցած հնարավորությունների կիրառումը:

Այս իրավիճակը ակնառու է դարձնում մի բան, որ 2015 թվականին հայկական հարցի արծարծման արդյունավետությունը պայմանավորված կլինի Հայաստանի և համայն հայության որակներից ու կամքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում