Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվել են մաքսային հարցերում խորացնել համակարգված և փոխշահավետ համագործակցության զարգացումը: Այս մասին հայտնում է Trend-ը:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի մաքսային և առևտրի նախարար Նուրեթթին Ջանիքլիի՝ Վրաստան այցի ընթացքում, որի նպատակը երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափում առկա առևտրատնտեսական և մաքսային հարցերի քննարկումն է: