«Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը:
Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստն այսօր կժամանի Լոնդոն ու բուժզննման կենթարկվի:
Սպասվում է, որ տեղափոխության մասին կհայտարարվի այսօր՝ առաջիկա ժամերին: «Չելսի»-ն «Ֆիորենտինա»-ին կվճարի Կուադրադոյի հրաժարագինը՝ 35 մլն եվրո: