Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային իր կարիերայի լավագույն մարզիչն է համարում:
«Գվարդիոլան, անշուշտ, կարիերայիս լավագույն մարզչն է: Իմ կյանքում չի եղել մեկը, ով այդքան լավ է հասկացել բոլոր մանրամասները: «Բարսելոնա»-ի հաղթանակների փորձը Խոսեպը տեղափոխել է «Բավարիա»:
Ընթացիկ մրցաշրջանում նրա գործերն էլ ավելի լավ են, քան նախորդ տարի: Մենք հասկանում ենք, որ Խոսեպը հիանալի մարզիչ է»,- TMW-ն մեջբերում է Ռիբերիի խոսեքրը: