Փրկարար ծառայությունը հունվարի 29-ին, ժամը 23.55-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Հրեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Գ. Դ.-ի (ծնվ. 1954թ.) դին: