Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը գովեստի խոսքեր է հասցեագրել իր ակումբակից, թիմի նորեկ Մարտին Էդեգորին: Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստն իր առաջին մարզումն է անցկացրել «արքայական ակումբ»-ի կազմում:
«Մենք գոհ ենք, որ Էդեգորը մեր թիմում է և մարզվել է մեզ հետ: Նա շատ տաղանդավոր է և հիանալի անձնավորություն»,- Marca-ն մեջբերում է ուելսցի ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք, որ Էդեգորը «Ռեալ»-ում շաբաթական 105 հազար եվրո կստանա: