«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ իր հաճախորդը պետք է կայանա անգլիական ակումբում: Հարձակվողը, ում տրանսֆերի դիմաց անգլիական ակումբը 20 մլն եվրո է վճարել, ընթացիկ մրցաշրջանում 19 հանդիպում է անցկացրել` հեղինակելով 2 գոլ:
«Մարիոյի հետ հանդիպել եմ երկուշաբթի: Ասացի նրան. «Դու 4 տարի ժամկետով պայմանագիր ունես: Ես քեզ չեմ հանի այստեղից: Կա´մ դու կլքես «Լիվերպուլ»-ը 60-70 մլն-ի դիմաց, կա´մ կմեռնես այստեղ»:
Առաջին անգամ եմ նման ձևով խոսել հաճախորդիս հետ: Մարիոն հիասթափված է: Հիմա նրա կյանքում տհաճ փուլ է»,- Daily Express-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը: