The Cause խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ձայնագրել է 1915 Never Again երգը, որի երաժշտության ու խոսքերի հեղինակն է Ժիրայր Բոզողլյանը։
Երաժշտության դաշնամուրային հատվածն ապահովում է Ջերարդ Բոզողլյանը։ Երգի ստեղծմանը մասնակցել են նաև Դան Մոնտին (կիթառ), Մարիո Պագլիարուլոն (բաս), Թոմաս Լանգը (հարվածային գործիքներ)։
Երգը թողարկվել է հունվարի 28-ին։
Տեքստում ասվում է, որ Դեր Զորի խիզախ հոգիները, եկեղեցիներն ու տաճարները և սերունդներին փոխանցված սպիները չպետք է մերժվեն։