Facebook սոցցանցը սկսել է փորձարկել Place Tips գործառույթը, որի օգնությամբ օգտատերերը հուշումներ կստանան այն վայրերի մասին, որտեղ նրանք գտնվում են: Այս մասին ասվում է Facebook-ի բլոգում:
Գործառույթի գաղափարը հետևյալն է. երբ օգտատերը մոտենում է տեսարժան վայրին, խանութին, ռեստորանին կամ իրեն պոտենցիալ հետաքրքրող այլ վայրի, Facebook-ը նրան push կուղարկի՝ վարդագույն ծանուցում:
Սեղմելով հաղորդագրության վրա՝ օգտատերը կարող է տեսնել տվյալ վայրի լուսանկարները, դրա նկարագրությունը, հետևել սոցցանցում դրա էջին, ինչպես նաև իմանալ, թե իր ընկերներից ով է եղել այդտեղ և նույնիսկ լուսանկարվել: Բացի այդ, նա կիմանա նաև տվյալ վայրում նախատեսված միջոցառումների և նորությունների մասին: