Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան սպառնացել է, որ կարող է դադարեցնել ազգային առաջնությունը կառավարության` ակումբների ֆինանսական գործերին միջամտելու պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Բացի այդ ֆեդերացիան նաև դժգոհ է մանկապատանեկան ֆուտբոլի ֆինանսական աջակցման նվազեցումից:
Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհրդում հայտարարել են, որ կառավարությունը ցանկանում է միայն հաշվետվություններ ստանալ բյուջեի միջոցներից կատարված ծախսերի վերաբերյալ և հիշեցրել են, որ կարող են դատարան դիմել, եթե իրենց իրավունքները չպահպանվեն: