Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը իրեն թույլ է տվել կոպիտ արտահայտվել ցուցարարների հասցեին, ովքեր ակցիա էին կազմակերպել Հենրի Քիսինջերի դեմ՝ գրում է CNN-ը:
Զինված ուժերի հարցերով խորհրդարանական կոմիտեի հանրային լսումների ընթացքում՝ Մաքքեյնի և Քիսինջերի մասնակցությամբ, պաստառներ պարզած ցուցարարները շրջապատել են 91-ամյա նախկին պաշտոնյային և սկսել կարգախոսներ բացականչել:
«Ես այս կոմիտեում եմ աշխատում արդեն երկար տարիներ, բայց երբեք չեմ տեսել ավելի խայտառակ, վրդովեցուցիչ և ողորմելի բան, քան այս ակցիան է: Կա՛մ դուք կլռեք, կա՛մ ես այնպես կանեմ, որ ձեզ ձերբակալեն»,- ցուցարարներին ասել է սենատորը:
«Դո՛ւրս այստեղից, տհաս ողորմելիներ»,- հավելել է Մաքքեյնը: