Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Գյումրիի ոճիրից հետո Մոսկվան Հայաստանի սպառած գազի պարտքը պատրաստ կլինի ռուբլով ընդունել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի սյունակագիր Արկադի Դուբնովը:

– Պարոն Դուբնով, Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, բացի այդ՝ առաջիկայում սպասվում է պատժամիջոցների նոր փաթեթ: Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանի տնտեսության այսպիսի ճգնաժամային պայմաններում ինտեգրացիոն նախագծերը կարո՞ղ են աշխատել: Խոսքս Եվրասիական տնտեսական միության մասին է, հնարավո՞ր է առժամանակ կասեցվի դրա գործունեությունը:

Նախևառաջ ընդգծեմ, որ Եվրասիական տնտեսական միության գործունեության սկզիբը համընկավ ծայրահեղ վատ ժամանակաշրջանի հետ: Այսպես ասեմ՝ երեխան ծնվել է անհաս, և նրան հիմա որոշ ժամանակով պետք է դնել մի լավ ինկուբատորի մեջ, որպեսզի պահպանվի, ապրի:

Դժվար է խոսել այս ինտեգրացիոն նախագծի լավ հեռանկարների մասին այն պայմաններում, երբ այս նախագծի գլուխը՝ Ռուսաստանը, գտնվում է այնպիսի խորը պատժամիջոցների տակ, որոնք մոտակա մի քանի տարիներին խոստանում են Ռուսաստանի տնտեսության անկում:

Հասկանալի է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, չի ավարտվելու ոչ այս, ոչ մյուս, ոչ էլ երկու տարուց: Այդ մասին արդեն իսկ վկայում է Ռուսաստանի կողմից ընդունված հակաճգնաժամային ծրագիրը: Ենթադրվում է, որ արտադրությունը անկում կապրի առաջիկա երեք տարիների ընթացքում, և մեծ տնտեսական ծախսեր են նախատեսված, որպեսզի երկիրը կոլապսի մեջ չհայտնվի:

Դա չի կարող չանդրադառնալ նաև հարևան և այն պետությունների վրա, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ են: Ակնհայտ է, որ այն ջանքերը, որոնք Ռուսաստանը կգործադրի իր տնտեսությունը փրկելու համար, չեն համընկնի այդ պետությունների հետաքրքրությունների հետ: Օրինակը մենք արդեն տեսել ենք, երբ Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ էր կիրառում մեծ քանակությամբ ապրանքների վրա, որոնք գալիս էին Եվրամիության անդամ երկրներից: Բելառուսն, օրինակ, այդ ժամանակաշրջանում որոշեց մաքսակետեր դնել Ռուսաստանի հետ սահմանին: Այսինքն՝ գործունեությունը տարվեց Մաքսային միության կանոնադրությանը հակառակ:

Նմանօրինակ խնդիր առաջացավ նաև Ղազախստանում: Դեռ անցած տարվա մարտին, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, Նազարբաևը հակաճգնաժամային նախագիծ մշակեց՝ Ռուսաստանի խնդիրներից խուսափելու և առավելագույն օգուտ քաղելու համար:

Ցանկացած դեպքում հասկանալի է, որ միությունը չի կարող լինել ներդաշնակ, երբ այդ միության ամենակարևոր պետությունը միջազգային հանրության կողմից այդպիսի խորը պրեսինգի է ենթարկվում: Դա չի կարող չանդրադառնալ այլ պետությունների հետ հարաբերությունների վրա. չէ՞ որ այդ երկրներն ունեն իրենց հետաքրքրություններն ու շահերը, որոնք շատ դեպքերում հակադարձում են այն գործունեությանը, որը հիմա Ռուսաստանն է իրականացնում։

Մինչ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը՝ Ռուսաստանը Հայաստանին խոստացել էր որոշ ապրանքատեսակների մասով բացառություններ անել: Ի՞նչ եք կարծում՝ նման տնտեսական իրավիճակում այդ ամենը հնարավոր կլինի՞ իրականացնել:

Կդժվարանամ կոնկրետ Հայաստանի մասով խոսել: Բայց ակնհայտ է՝ ընդհանուր օրենքն այնպիսին է, որ Ռուսաստանում առաջնահերթը սեփական ընկերությունների, արտադրության սեփական մասերի պաշտպանությունն է: Այս իրավիճակում դժվար է խոսել այն մասին, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի ԵՏՄ անդամ երկրների խնդիրներին: Մենք հասկանում ենք, որ Բելառուսի, Հայաստանի, Ղրղըզստանի անդամակցությունն այդ միությանը նշանակում է, որ Ռուսաստանը պարզապես գնում է այդ երկրները: Բելառուսին, օրինակ, բազմամիլիարդ էժան վարկեր է տրամադրում, Ղրղըզստանին ևս տնտեսական ու ռազմական օգնություն է հատկացնում: Բայց Հայաստանի մասով թե ինչը կարող է վտանգի տակ հայտնվել՝ իսկապես չեմ կարող ասել:

Հնարավո՞ր է՝ որպես գործընկեր պետություն, Հայաստանին զիջվի գազի պարտքը ռուբլով վճարելու տարբերակը: Փետրվարին Հայաստանը պետք է վճարի պարտքը, և ռուբլու անկման հետ մեկտեղ Հայաստանի համար բավականին մեծ օգուտ կլիներ, եթե պարտքը ռուբլով վճարեր:

Ընդհանրապես այն պարտքերը, որ Հայաստանն ունի Ռուսաստանի նկատմամբ, Մոսկվայում դրական կընկալվեն՝ նկատի ունեմ հօգուտ Հայաստանի: Իհարկե, այն պարտքերը, որ Հայաստանն ունի Ռուսաստանի նկատմամբ, չնչին են՝ Ռուսաստանի ընդհանուր խնդիրների համեմատ: Դա՝ մեկ: Երկրորդ՝ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Մոսկվան բոլոր հնարավոր միջոցներով կմարի այն վրդովմունքը, որ Հայաստանն ունի Ռուսաստանի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում