Օրերս գահ բարձրացած Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը կարգադրել է բոլոր պետական ծառայողներին վճարել կրկնակի աշխատավարձ՝ գրում է Ria Novosti-ն:
Արքայական առատաձեռնությունը վերաբերում է նաև պետական բուհերի ուսանողներին՝ նրանց կտան երկու ամսվա կրթաթոշակ:
Հինգշաբթի երեկոյան սաուդցի միապետը արձակել է 30 հրաման: Նա նախարարների կաբինետում կատարել է վերջին տարիների ամենամասշտաբային վերադասավորումները: