«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է դիմել Դորտմունդի «Բորուսիա»-ին կենտրոնական կիսապաշտպան Մաց Հյումելսի տրանսֆերի ձեռքբերման վերջնական առաջարկով:
The Metro-ն հայտնում է, որ անգլիական ակումբը հետևում է գերմանացի ֆուտբոլիստի ցուցադրած խաղին, բայց ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության հասնել դորտմունդցիների հետ:
Նշվում է, որ այս անգամ «կարմիր սատանաներ»-ը Գերմանիայի փոխչեմպիոնին պատրաստ են 50 մլն եվրո առաջարկել: Դա կլինի անգլիացիների վերջին առաջարկը: