Google-ի ֆինանսական հարցերով տնօրեն Պատրիկ Պիչետը խոստովանել է, որ Google Glass-ի մշակման նախագիծը «վերբեռնման» կարիք ունի։ Այս մասին նա հայտարարել է 2014-ի չորրորդ եռամսյակի արդյունքներով ելույթի ժամաակ։
Կորպորացիան մշակողների համար դադարեցրել է Glass Explorer ծրագիրը հունվարի 19-ից։ Ընկերությունը հայտարարել է նաև «խելացի» ակնոցի ներկա տարբերակի արտադրությունը կանգնեցնելու մասին։
Նա խոսքով՝ իրենք, սակայն, կարծում են, որ դրանք նախկինի պես ապագա ունեն։
Google-ը ծրագրային մշակողներին կոչ է անում շարունակել հավելվածներ ստեղծել հարթակի համար, սակայն պարզ է դառնում, որ սարքի օգտատիրական տարբերակի թողարկումը հետաձգում է անորոշ ժամանակով։