Disney-ը ստեղծել է իր առաջին լատինաամերիկուհի արքայադստերը՝ գրում է Daily Mail-ը։
Ինչպես հայտնում է պարբերականը՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը, 16-ամյա Ելենան ապրում է հեքիաթային Ավալոր թագավորությունում՝ ոգեշնչված լատինական մշակույթի բազմազանությամբ։
Նոր արքայադուստրն առաջին անգամ Disney հեռուստաալիքի Disney Junior ծրագրային բլոկում կհայտնվի 2016 թվականին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամենաեկամտաբեր արքայադուստրը եղել է «Սառը սիրտ» անիմացիոն մուլտֆիլմի Էլզան։