Իբիցա կղզում աղջիկն ընկել է ժայռից, երբ նրա սիրելին խնդրել է նրա ձեռքն ու սիրտը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Կալա Տարիդա առողջարանում, որտեղ ապրում էր բուլղարացի զույգը:
Ոստիկանության տվյալներով՝ աղջիկն այնքան է հուզվել ամուսնության առաջարկից, որ սկսել է թռչկոտել և ընկել է մոտ 20 մետր բարձրություն ունեցող ժայռից:
Ստացած վնասվածքներից 29-ամյա աղջիկը տեղում մահացել է: