«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը տևական ժամանակ է, ինչ իր հարաբերությունները «սառեցրել» է իր կուսակցության հետ: Ըստ նույն տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինչ-ինչ պատճառներով գժգոհ է Վ. Հովհաննիսյանից և հրահանգել է նրան «մեկուսացնել»:
Բացառված չէ, որ Հովհաննիսյանը շուտով կհայտարարի նաև ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակությունից դուրս գալու մասին: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով շրջանառվող լուրերը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարոն Հովհաննիսյանը ԲՀԿ-ի առանցքային գործիչներից է, մեր խմբակցության առանցքային պատգամավորներից, երկրի ճակատագրով և երկրում առկա պրոբլեմներով մտահոգ: Իր ողջ պոտենցյալը և բարձր ինտելեկտուալ կարողությունները հանուն երկրի ու հանրության խնդիրների լուծման ծառայեցնող: Իսկ նման մարդկանց գործունեությունը ե՛ւ մեզանում, ե՛ւ առհասարակ քաղաքական դաշտում, ե՛ւ ընդհանուր պետությունում անգնահատելի է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում