Պորտուգալիայի կառավարությունը հավանություն է տվել օրենքին՝ երկրից 500 տարի առաջ աքսորված հրեաների սերունդներին քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Իսպանիան համանման օրենք էր ընդունել անցած տարի։
Կաբինետի ներկայացուցիչ Լուիշ Մարկեշ Գեդեշը հայտարարել է, որ կառավարությունը սահմանադրական ուղղումներ է ընդունել, որոնք քաղաքացիության իրավունք են տալիս հրեա-սեֆարդներին. այդպես են անվանում նրանց, ովքեր ապրել են Իբերիական թերակղզոմ։
Ուղղումները կվերաբերեն նրանց, ովքեր կկարողանան ցույց տալ «ավանդական կապերը» պորտուգալացի հրեաների հետ։
Մոտ 80 հազար հրեաներ Իսպանիայից Պորտուգալիա էին տեղափոխվել։ Իսպանիան 1492 թվականին աքսորել էր հրեաներին ու արաբներին։ Պորտուգալացի միապետները սկզբում հրեաներին ապաստան էին տրամադրել, սակայն այնուհետև պահանջել, որ նրանք քրիստոնեություն ընդունեն կամ լքեն երկիրը։