Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Սպանված կուրսանտի հոր խնդրանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին հայտնաբերել են ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողի վրա կախված վիճակում: Հարազատները դեռ չեն տեսել Հայկազի դին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած տղայի հոր մտերիմ ընկերը` Էդգարը, հայտնեց, որ երբ հայրը գնացել է ինստիտուտ, տղայի դին ցույց չեն տվել նրան. «Ասել են, որ հետաքննություն է կատարվում: Հայրը ինստիտուտից հետո եկավ աշխատանքի վայր, իրեն կորցրած մեզ խնդրում, աղաչում էր, որ մի բան անենք՝ իրեն թույլ տան երեխային տեսնել»:

Տեղեկացնենք, որ 20-ամյա Հայկազ Բարսեղյանը 10 տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում էր Արարատի մարզի Նիզամի համայնքում: Երեք տարի առաջ ավարտել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը և սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում: Ուներ երկու եղբայր: Մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրը՝ Արկադի Բարսեղյանը, աշխատում է Մալաթիա տոնավաճառում որպես կոշկակար: Ինչպես պարզեցինք ինքնասպան եղած տղայի հոր մտերիմ ընկերոջից` Էդգարից, դեպքի մասին առաջինը տեղյակ են պահել Նիզամի համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանին:

Գյուղապետը տեղեկանալով կատարվածի մասին՝ գնացել է Բարսեղյանների տուն. «Արկադը տանը չի եղել, գյուղապետը համարձակություն չի ունեցել Արկադի կնոջն ասել ճշմարտությունը: Ընդամենը հաղորդել է, որ իրենց տղան ուսումնարանում ինչ-որ խնդիր ունի, ծնող են կանչել: Հետո գյուղապետը զանգահարեց ինձ ու պատմեց եղելությունը: Այդ ժամանակ Արկադը կողքս էր, բայց ռիսկ չարեցի ասել, թե երեխու հետ ինչ է եղել: Ասինք՝ Արկա՛դ, քեզ կանչել են ինստիտուտ ու ճանապարհեցինք: Շոկի մեջ ենք: Ախր տղան այնքան գոհ էր, երբեք չի դժգոհել ոչ մի բանից: Հետո նա ռազմական կյանքին սովոր երեխա էր, ինչու նման բան պետք է լիներ, մեր մտքով երբեք չի անցել, որ այդ երեխան ունակ էր նման բան անելու»:

Էդգարի խոսքով` դեկտեմբերի 31-ին Հայկազին ինստիտուտի ղեկավարությունը տոնական խրախուսանք էր տվել՝ տուն ուղարկելով. «Մինչև հունվարի 7 մնաց տանը, իրեն անհրաժեշտ բաներ գնեց: Արձակուրդը պրծավ, գնաց, այդ օրվանից մինչ օրս Հայկազը ծնողների հետ չի խոսել, ասել է՝ եթե պետք լինի, ես ձեզ կզանգահարեմ»:

Մեր զրուցակցից պարզեցինք, որ երբ Արկադը ինստիտուտ է գնացել և կատարվածի մասին իմացել է, հետ է վերադարձել աշխատանքի վայր` Մալաթիա տոնավաճառ. «Շոկի մեջ էր, ասեց, որ իրեն ոչ մի կոնկրետ բան չեն ասել: Ասել են միայն՝ հետաքննություն է գնում: Անգամ չեն թողել իր երեխային տեսնի: Հայրը գնացել էր տուն, զանգահարել ու ասում էր, թե մի բան արեք, գնամ երեխուս տեսնեմ, ի՞նչ անենք մենք, որ թույլ տան երեխուն տեսնի: Չգիտեմ»:

Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ խոսել. «Այս պահին բավարարվե՛ք եղածով: Որևէ բան չեմ կարող ասել»: Չի բացառվում, որ այս դեպքից հետո գեներալ-լետենանտը հերթական անգամ իր հրաժարականի դիմումը ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հիշեցնենք, որ 2013թ. Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նախարարին այն բանից հետո, երբ հունիսի 1-ին ռազմական ինստիտուտում 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանը վիճաբանությունից ու փոխադարձ հայհոյանքներից հետո կրակել էր նույն կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ: Սիփանը հրազենային վիրավորումից հիվանդանոցում մահացել էր:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում