«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանն իր վերջնական համաձայնությունն է տվել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում և խորհրդարանական կառավարման հարցում, ինչի մասին էլ մինչև փետրվարի վերջ կհայտարարի Սերժ Սարգսյանը: Լուրն անհանգստացրել է քոչարյանա-ծառուկյանա-աբրահամյանական թիմին, որն օրերս «ադաբրյամսի» է արժանացրել ժողովրդի արդարացի` սոցիալ-տնտեսական բողոքները, որոնք, մինչ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ավելի ընդգրկուն ու լայն թափ կստանան:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր չէ՞, որ նույն ԵԱՏՄ անդամ երկրներում տարբեր կառավարումներ լինեն, ռուսաստանյան մեր աղբյուրը նշեց, որ խնդրի քննարկման արդյունքում ընդունելի է համարվել հայաստանյան մոդելը՝ նաև այն առումով, որպեսզի ՌԴ-ն ապագայում փորձի ազատվել հետխորհրդային դիկտատորներից նույն՝ խորհրդարանական կառավարման շնորհիվ: Խոսքն այն դիկտատորների մասին է, որոնց հետ Ռուսաստանն այժմ շատ դժվար է աշխատում, օրինակ՝ Բատկայի հետ, ով նաև լուրջ սիրախաղեր է սկսել Եվրոպայի հետ, ինչպես նաև Նազարբաևի, ով ևս զերծ չի մնում Ռուսաստանին իր տեղը ցույց տալու գայթակղությունից
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։