Մասնագիտություններից ամենավտանգավորը call կենտրոնի (հեռախոսակապի կենտրոն) աշխատակիցներինն է, ովքեր աշխատանքի վայրում ամենից շատն են վտանգում իրենց առողջությունը, գրում է svit24.net-ը:
Շինարարներն այս ցուցակում երկրորդ տեղում են, նրանց հետևում են PR ծառայությունների աշխատակիցները, ինժեներները :
Տեղերը բաժանելուց հաշվի է առնվել այն հանգամանքը, թե այս կամ այն ոլորտի մասնագետներին որքանով է հաջողվում աշխատավայրում առողջ ապրելակերպ վարել, արդյոք նրանք ճիշտ սնվելու, բավարար հեղուկներ օգտագործելու, ֆիզիկական վարժություններ կատարելու հնարավորություն ունեն, թե որքան են նրանք նյարդայնանում:
Պարզվել է, որ call կենտրոնների (հեռախոսակապի կենտրոն) օպերատորների մեծ մասը շաբաթվա ընթացքում ֆիզիական ծանրաբեռնվածության ընդհանրապես չի ենթարկվում, անառողջ սննդով է սնվում, քիչ ջուր է խմում և աշխատավայրում լուրջ սթրեսների է ենթրակվում:
Այս ցուցակում ուսուցիչներն ամենաառողջ մասնագիտության պատվավոր կրողներն են դարձել: Նրանց հետևում են բուժքույրերը, նորաձևության ոլորտի աշխատակիցները: