Քուվեյթի իշխանությունները մի քանի բլոգերների են ձերբակալել, ովքեր, ենթադրաբար, Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավորի վերաբերյալ քննադատական մեկնաբանություններ են տեղադրել, որոնք վիրավորական են գնահատվել, գրում է Agence France-Presse-ը:
Գաղտնի ծառայությունները չորեքշաբթի երեկոյան բլոգեր Մոհամեդ ալ-Ադժմին ձերբակալել են իր տան մոտ:
Իրաապաշտպան կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ նրան հարցաքննել են Twitter-ում Սաուդյան Արաբիայի թագավորի մասին հաղորդագրություն հրապարակելու փաստով:
Ինչպես նշվում է, հետաքննության շրջանակներում ևս չորս բլոգերներ են ձերբակալվել:
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզ աս-Սաուդը վախճանվել է հունվարի 23-ին՝ 90 տարեկան հասակում: