Հինգշաբթի օրը Սպիտակ տունը կրկին սպառնացել է վետո դնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էրնեստին:
Նրա խոսքերով` նախագահ Բարաք Օբաման վետո կդնի սենատորներ Լինդսի Գրեմի և Բոբ Քորքերի օրինագծի վրա, որը նախատեսում է նոր պատժամիջոցների սահմանում, եթե մինչև մարտի վերջ Իրանի հետ համաձայնություն ձեռք չբերվի` Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:
Էրնեստը հայտարարել է, որ այդ օրինագիծը «վնասակար նախադեպ» կստեղծի և «բացասաբար կազդի բանակցությունների վրա»: