Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները Facebook-ից կախված մարդկանց ուղեղում որոշակի փոփոխություններ են նկատել, որոնք կախված են իմպուլսիվության հետ: Սակայն, այն կառուցվածքները, որոնք պատասխանատու են նման վարքի համար, նրանց մոտ նորմալ են գործում ի տարբերություն կոկայինային կախվածություն ունեցող մարդկանց, փոխանցում է Zee News-ը: Գիտնականները կարծում են, որ Facebook-ից կախված մարդիկ իմպուլսիվ վարքը կառավարելու հնարավորություն ունեն, սակայն բացակայում են համապատասխան շարժառիթները:
Ուսումնասիրությանը 20 ուսանողներ են մասնակցել: Մասնագետները նրանց ողեղները սկանավորել են մագնիսա-ռեզոնանսային տամոգրաֆիայի միջոցով: Այնուհետև, նրանց սոցցանցի լոգոտիպեր և սովորական երթևեկության նշաններ են ցույց տվել և խնդրել են սեղմել կամ չսեղմել կոճակը:
Facebook-ից ավելի շատ կախվածները սոցցանցի լոգոտիպը տեսնելիս ավելի արագ են կոճակը սեղմել, քան չեզոք պատկերների դեպքում: Facebook-ի լոգոտիպը տեսնելիս մասնակիցների ուղեղի ակտիվությունն ավելի մեծ է եղել, քան երթևեկության նշանների դեպքում: Ուսումնասրողները դա վտանգավոր են համարում, քանի որ ղեկին նստած սոցցանցից կախվածություն ունեցող մարդը կարող է ավելի շատ իր հեռախոսին, քան երթևեկությանը ուշադրություն դարձնել: