Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի փոխնախարարներն այսօր Ստամբուլում բանակցությունների փուլ են անցկացրել` Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում, գրում է TASS-ը:
Նիստի ավարտից հետո Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հանս-Դիտեր Լուկասը կարճ հայտարարություն է արել մամուլի համար: Նա ասել է, որ «կողմերը մի շարք կարևոր թեմաներ են քննարկել»:
«Այսօր բանակցություններն ավարտվեցին, բայց դրանք նաև հետագայում կշարունակվեն»,- ասել է նա:
Որոշ տվյալներով` Ստամբուլում մասնավորապես քննարկվել են ուրանի հարստացման աշխատանքները և պատժամիջոցները չեղյալ հայտարարելու նախադրյալները: Իրանի պատվիրակությունը ղեկավարում էր երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին: