Այսօրվա դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ քննող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել: Այս մասին ի պատասխան 168.am–ի գրավոր հարցման հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հարցին` արդյոք Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրելուց հետո խափանման միջոց ընտրվե՞լ է նրա նկատմամբ, քննչական կոմիտեից պատասխանել են. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն` խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ նեն, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրայալի նկատմամբ` քրեական գործի վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում