Քանյե Ուեսթը ներկայացրել է նոր՝ Only One տեսահոլովակը, որի պրեմիերան կայացել է Էլեն ԴեՋեներասի շոուի ժամանակ, գրում է Spletnik.ru-ն:
Տեսահոլովակում ռեփերն ինքն իրեն այլ կողմից է ցուցադրել. հոլովակի ամբողջ ընթացքում Քանյեն դստեր հետ զբոսնել է դատարկ դաշտում, իսկ երբ անձրև է սկսվում, նա հոգատար ծածկում է երեխային և երգում:
Տեսահոլովակը սիրողական ոճով է նկարահանված, սակայն դրա հեղինակն իսկական պրոֆեսիոնալ Սփայք Ջոնսն է:
Քանյեն շոուի ժամանակ պատմել է, որ ավելի լավն է դարձել միայն Քիմի և Նորթի շնորհիվ: Նա խոստովանել է, որ իր գլխում միայն մեկ միտք է պտտվում՝ պաշտպանել իր ընտանիքը և նրանց կողքին լինել:
Հիշեցնենք, որ Փոլ Մակքարթնիի հետ համատեղ Only one թրեքը նվիրված է Քանյեի հանգուցյալ մորը՝ Դոնդե Ուեսթին: