Լոնդոնի «Չելսի»-ի իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան որոշում է կայացրել բողոքարկել իր որակազրկման որոշումը, տեղեկացնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Կոստան Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ` «Լիվերպուլ»-ի դեմ խաղում կոպիտ էր խաղացել մրցակցի կիսապաշտպան Էմրե Կանի հետ պայքարում:
Հավելենք, որ Կոստան որակազրկվել է 3 խաղով: