Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Հյուգո Լյորիսի տրանսֆերը, տեղեկացնում է L’Equipe-ը:
Հաղորդվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի վստահում կոլումբիացի դարպասապահ Դավիդ Օսպինային, այդ իսկ պատճառով ցանկանում է նոր դարպասապահի հրավիրել:
Ըստ աղբյուրի` 28-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը, Թուրինի «Յուվենտուս»-ը և եվրոպական այլ գրանդներ: