Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Միանալով Ծառուկյանի շարժմանը՝ գաղափարախոսության խնդիր չենք դրել

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

-Դուք խիստ ազատական հայացքներ կրող կուսակցության առաջնորդ եք, և Ձեր հայացքները տարբերվում են Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական ուղղություններից։ Իսկ հիմա Դուք որոշել եք միանալ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած համաժողովրդական շարժմանը: Ուզում եմ ասեք՝ ինչ-որ գաղափարական ընդհանրությո՞ւն եք տեսել, թե՞ կարծում եք, որ դա հերթական հնարավորությունն է այս իշխանություններից ազատվելու համար:

Իսկապես, ես այդպես էի մտածում այս ամբողջ ընթացքում, բայց, ցավոք սրտի, նայելով գլոբալ աշխարհին, տեսնում ենք, որ ազատական գաղափարախոսությունը կամաց-կամաց նահանջ է ապրում: Շատ լուրջ երկրներում է նահանջ ապրում, երկրներ, որոնք ավանդաբար լիբերալ երկրներ են եղել: Դա իսկապես ցավալի է, բայց նաև հասկանում եմ, որ դա ժամանակի հարց է:

Ուստի այս պահին Դուք կոմպրոմիսի եք գնացել:

Այո, մեր կուսակցությունը միացել է Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնվող շարժմանը: Այստեղ ես գաղափարախոսության խնդիր իրականում չեմ դրել ու չեմ դնում: Մեր նպատակն ու ցանկությունն այն է, որ, իսկապես կարող եմ ասել, հավատում եմ Գագիկ Ծառուկյանի ազնվությանը, նրա նպատակների ազնվությանը, որովհետև ես բավական երկար տարիներ եմ ճանաչում նրան: Ես նաև վստահություն ունեմ, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած այս բոլոր գործողությունները, այս խնդիրները, որ դնում է բոլոր քաղաքական ուժերի առջև, միտված են մի բանի՝ փոխել այսօրվա քաղաքական էլիտան, որովհետև ներկայիս ստատուս քվոն պահելը մեր ազգի համար կործանարար է: Սա շատ ավելի վտանգավոր է, քան սահմանների կռիվը:

Փաստորեն, Ձեզ Գագիկ Ծառուկյանի հետ գաղափարական ընդահանրությունը չի կապել: Գագիկ Ծառուկյանը ինչպիսի՞ գաղափարախոսության կրող է և ի՞նչ փոփոխություններ է առաջարկում, որովհետև իշխանության հետ սերտաճած, իշխանության օրոք հարստացած է:

Դա բոլորը հասկանում են, բայց Գագիկ Ծառուկյանի մոտ մի կարևոր սկզբունք կա: Եթե մենք այսօր վերցնենք մեր իշխանություններին և հասարակությանը, ապա շատ վաղուց նրանք կտրվել են հասարակությունից, և ժողովուրդն ապրում է իր դարդ ու ցավով, իսկ այսօրվա էլիտա կոչվածը շատ վաղուց բոլորովին այլ հարթության վրա է ապրում: Եվ կապը ոչ թե չկա, այլ վաղուց սղվել է: Ամենամեծ քայլը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է անել, այդ կապը վերականգնելն է: Այն, որ ինքը իշխանության հետ է եղել, հարստացել է՝ շատ դժվար է եղել հարստանալ այս երկրում, եթե ինչ-որ բան չի լինում վերևից, բայց եթե մարդ դա դնում է մի կողմ և ուզում էիր իր ռեսուրսները ծառայեցնել ժողովրդին, ապա դա պետք է ողջունել:

Փետրվարի 5-ին կարծես շարժման նոր փուլ է սկսվում, 2015 թ. շարժման առաջին քայլն է: Հետաքրքիր է, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ է, այլ ոչ թե կուսակցության հրավերով, բայց ՀԱԿ-ը հրաժարվում է այդ օրը մասնակցել: Կարծես թե հենց այդ համաժողովով են պատրաստվում տալ բավական լուրջ գործընթացների սկիզբը:

Ամսի 5-ին այդ համաժողովը կլինի անպայման, շատ հիմնավոր պատճառներով այն հետաձգվեց: Շատ ճիշտ է, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ է հրավիրել, այլ ոչ թե ԲՀԿ-ն, որովհետև նա փորձում է վեր կանգնել կուսակցական պատկանելությունից, որ միայն ներկուսակցական շահերը չապահովի:

Փետրվարի 5-ին առաջնորդի հարց կքննարկվի՞, թե՞ ոչ: Օրինակ՝ Տիգրան Կարապետյանն ասում էր, որ այդ օրը կառաջադրեն ու կհաստատեն Ծառուկյանին՝ որպես առաջնորդի:

Դա էլ է հնարավոր, բայց չեմ կարծում, որ այդ օրը առաջնորդի հարցը կլուծվի: Գագիկ Ծառուկյանը այդ հարցին շատ հստակ պատասխանել է՝ ասելով, որ, իր կարծիքով, կա 4-5 մարդ, ովքեր ի վիճակի են երկիրն առաջնորդելու: Շարժմանն առաջնորդ պետք է, այն չի կարող առանց առաջնորդի լուրջ ֆունկցիաներ իրականացնել, բայց ամսի 5-ին այդ հարցը չի լուծվի:

Փետրվար ամիսը կարևոր է նաև նրանով, որ Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի իր կարծիք Սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Դա կլինի փետրվար-մարտ ամիսներին, և, ըստ երևույթին, իշխանությունները հակված են այդ հանրաքվեն անցկացնելու, ինչին բավական լուրջ ընդդիմանում են ԲՀԿ-ն ու նրան միացած շարժումները: Որո՞նք են լինելու Ձեր գործողությունները:

Այն խնդիրը, որ Սերժ Սարգսյանը դրել է իր առջև՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով փոխել Հայաստանի կառավարման համակարգը, շատ վտանգավոր բանի հետ է խաղում: Անկեղծորեն ասեմ, որ չի կարելի պատերազմող երկրի ներսում ուղղակիորեն փոխել կառավարման համակարգը կամ խաղի կանոնները: Չի կարող իշխանությունը ուղղակի իր աթոռը պահելու համար վտանգել Արցախն ու Հայաստանը:

 

Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում