Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արամ Մանուկյանը ստացել է թեթև վնասվածք. Քննչական կոմիտե

Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ստացվել է տուժող Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ ի լրումն փորձագետի թիվ 2158/հ եզրակացության։

Ըստ փորձագետների՝ Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի ցնցման, վերին շրթունքի, աջ ակնակապճի վերին և ստորին կոպերի փափուկ հյուսվածքների սալջարդերի և արյունազեղումների ձևերով, պատճառվել են բութ առարկայի/ների/ ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը քրեական գործի շրջանակներում ճանաչվել է որպես տուժող եւ հարցաքննվել։ Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, եւ նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանությունը դեկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել ՀՀ քաղաքացի Արշակ Սվազյանին:

Նույն օրը վերջինս խոստովանական ցուցմունքներ է տվել , որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, նախապես մուտք է գործել Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտք և սպասել շենք մուտք գործող Արամ Մանուկյանին, որից հետո շքամուտքի վերելակի դռների դիմաց մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին և դիմել փախուստի: Դեպքի ժամանակ հագին եղել են մուգ կտորից բաճկոն և տաբատ, կրել է բրդե գործվածքով պատրաստված մուգ մոխրագույն գլխարկ:

Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ա.Սվազյանը մատնացույց է արել դեպքի վայրը, հայտնաբերվել և առգրավվել են դեպքի օրը կասկածյալի հագին եղած հագուստները: 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Հարցաքննվել են նաև վկաներ, դեպքի վայրի զննության ժամանակ առգրավվել է Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտքը նկարահանող տեսախցիկի՝ դեպքի ժամանակահատվածի տեսագրությունը, որով նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ա.Սվազյանի բնակության վայրում եւ բնակարանի օժանդակ շինություններում կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսներ, որոնք ենթարկվել են զննության:

Առգրավված բջջային հեռախոսների մեջ շահագործվող բջջային հեռախոսահամարների վերծանումներն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը բավարարվել է և կատարման համար ուղարկվել համապատասխան բջջային օպերատորներին:

Ա.Սվազյանի անվամբ հաշվառված բջջային հեռախոսահամարների առկայությունը և դեպքի ժամանակահատվածում դրանց վերծանումներն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը բավարարվել է և կատարման համար ուղարկվել բջջային օպերատորներին:

Դեպքից հետո Ա.Սվազյանի փախուստի ճանապարհի վրա տեսանկարահանող սարքերի առկայությունը պարզելու ուղղությամբ կատարվել է զննություն, որի ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Սոսեի փողոցում գտնվող երկու տների վրա տեղադրված են տեսանկարահանող սարքեր, որոնց զննությամբ հիմնավորվել է, որ դրանք նկարահանում են միայն տների բակը և շքամուտքը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում