Tuesday, 16 04 2024
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին

Զինվորն ինքասպան է եղել «Սամսունգ» հեռախոս գողանալու համար անհիմն ճնշվելու և նվաստացվելու համար

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Շմավոն Կուրեխյանի և մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

Դատավճռով հաստատված է գնահատվել, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում շարքային Պարույր Մկրտչյանը իրեն պատկանող «Սամսունգ» հեռախոսը թաքցրել է:

Նույն վաշտի օրապահ Բաբախանյանը թաքցրած տեղից վերցրել է Մկրտչյանի հեռախոսը:

Երբ Պարույր Մկրտչյանը պարզել է, որ հեռախոսը չկա, ենթադրել է, որ գողացել են: Նա հայհոյել է գողացողի հասցեին, օրապահներ Սարգսյանին ու Բաբախանյանին է հարցրել: Վերջինս, հեռախոսը գրպանում թաքցնելով, ասել է, թե տեղեկություն չունի:

Հեռախոսի կորչելու մասին իմացել է շարքային Շմավոն Կուրեխյանը:

Նա ենթադրել է, թե հեռախոսը գողացել է շարքային Վանիչկա Հովակիմյանը:

Վանիչկան հերքել է հեռախոս գողանալու հանգամանքը: Սակայն Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը նրան չեն հավատացել, հայհոյանքներով պահանջել են վերադարձնել հեռախոսը:

Հեռախոսի գողությունն ընդունել տալու, այն վերադարձնելու նպատակով Վանիչկային կանչել են վաշտի պահասենյակ, նրան մեղադրել են, հայհոյելով պարտադրել են համազգեստը հանել:

Շմավոնի կանչով եկած շարքային Գևորգյանը ստուգել է Վանիչկայի ուսապարկը: Հեռախոսը չեն գտել:

Պարույրը զինանոցում էլ է փնտրել հեռախոսը:

Վաշտի հրամանատար Արման Մուրադյանը հետաքրքրվել է, թե Պարույրն ի՞նչ է անում զինանոցում: Վերջինս պատասխանել է, թե հեռախոսը գողացել են, կասկածում է Վանիչկային, կարծում է, թե հեռախոսը կարող է թաքցված լինել զինանոցում:

Արման Մուրադյանը պահանջել է, որ Պարույրը հեռանա զինանոցից:

Ըստ դատավճռի՝ հերթով հրամանատար Մուրադյանի մոտ են մտել շարքայիններ Արայիկ Մկրտչյանը, Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը, ասել են, թե Վանիչկային են կասկածում հեռախոս գողանալու համար:

Պարույր Մկրտչյանը հայտարարել է. «Էսօր վաշտից տռուպ ա լինելու»:

Շմավոնը պնդել է, թե Վանիչկան, իր համոզմամբ, նախկինում էլ է հեռախոսներ գողացել:

Արման Մուրադյանը, ըստ դատավճռի, լինելով պաշտոնատար անձ, իրազեկվելով, որ զինծառայողներ Վանիչկա Հովակիմյանի և Պարույր Մկրտչյանի ու Շմավոն Կուրեխյանի միջև ոչ կանոնագրքային հարաբերություններ են տեղի ունենում, կարգապահական իրավունք կիրառելու, կարգուկանոն հաստատելու, վերադաս հրամանատարությանը զեկուցելու փոխարեն դրսևորել է իշխանության անգործություն… չի կանչել Վանիչկա Հովակիմյանին ու անձամբ չի փորձել պարզել հեռախոսի գողության հանգամանքը, կանխել զարգացող իրադարձությունները… գնացել է թեյարան ու վերադարձել է գումարտակի հրամանատարի տեղակալի կանչելուց հետո…

Արման Մուրադյանի հետ խոսելուց հետո Շմավոն Կուրեխյանը, ըստ դատավճռի, Վանիչկային նորից կանչել է պահասենյակ: Պարույր Մկրտչյանի հետ միասին, այլ զինվորների ներկայությամբ նա շարունակել է մեղադրել Վանիչկա Հովակիմյանին հեռախոսի գողության համար:

Պարույրը Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ բռնություն է գործադրել՝ օձիքից քաշքշել է, հարվածել է դեմքին, սպառնացել է անբարենպաստ հետևանքներով, պահանջել է, որ հեռախոսը վերադարձվի մինչև ժամը 19-ը:

Շմավոն Կուրեխյանը սպառնացել է Հովակիմյանին, իր զենքը տվել է, որ նա մաքրի՝ հայտարարելով, որ եթե մաս կորչի, նրան է կասկածելու:

Շմավոնը գողացված հեռախոսի համար Վանիչկայից պահանջել է 30 հազար դրամ, պահանջել է, որ նա զանգի ծնողներին, նրանցից գումար ուզի:

Վանիչկան հրաժարվել է: Շմավոնը պահանջել է, որ Վանիչկան 30 հազար դրամը բերի մինչև դեկտեմբերի 15-ը, սպառնացել է, թե հակառակ դեպքում զորքի դիմաց «փչացնելու է» նրան:

Նարեկ Միտոյանը, ըստ դատավճռի, լինելով օրվա վերակարգում՝ որպես վաշտի հերթապահ, պահասենյակում ականատես լինելով Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ Պարույրի ու Շմավոնի ծաղրուծանակին, անմիջապես չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Ժամը 18-ին Վանիչկա Հովակիմյանը Պարույրի ու Շմավոնի գործողությունների հետևանքով գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, մոտեցել է օրապահին, խնդրել է նրա բջջային հեռախոսը, զանգել է հորը և ասել է. «Պապ, չեմ կարա ասեմ, լեզուս չի պտտվում, ես ինձ սպանելու եմ, վրես չլացես»:

Հետո անմիջապես վերադարձրել է հեռախոսը, մտել է զորանոց, խնդրել է, որ շարքային Համբարձում Մարտիրոսյանը իր հետևից փակի զորանոցի դուռը: Վերջինս դրսից փակել է դուռը:

Զինանոցում Վանիչկա Հովակիմյանը շտրիխ-մարկերով զինապահարանի աջ փեղկի վրա կատարել է գրառում. «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ»:

Ապա Շմավոն Կուրեխյանի ինքնաձիգից մեկ կրակոց է արձակել իր կզակային շրջանին ու ինքնասպան է եղել:

Ընդհանուր իրավասության դատարանը Շմավոն Կուրեխյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով և 182 հոդվածի 1-ինմ մասով ու վերջնական պատիժ է սահմանել 7 տարի ազատազրկումը:

Պարույր Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Արման Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել 3 տարի ազատազրկման:

Նարեկ Միտոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 368 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել 6 ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելուն, կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել 1 տարի փորձաշրջան:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատավարության բոլոր կողմերը:

Նրանք արդեն հիմնավորել են իրենց բողոքները, մնում էր՝ ներկայացնեին առարկությունները՝ բերված բողոքների առնչությամբ, եթե այդպիսիք ունեին:

Նարեկ Միտոյանի շահերի պաշտպան Քալաշյանն առարկեց մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ, որով մեղադրող Հարությունյանը միջնորդել էր Միտոյանի նկատմամբ չկիրառել պայմանական դատապարտություն:

Պաշտպանն անհամաձայնություն հայտնեց մեղադրողի այն մտքի հետ, ըստ որի՝ Միտոյանը պետք է կրի իր նկատմամբ սահմանված պատիժը, որովհետև նա իրեն մեղավոր չի ճանաչել, չի զղջացել:

Պաշտպանը նշեց, որ մեղքն ընդունելը կամ չընդունելը ամբաստանյալի բացառիկ իրավունքն է, այդ իրավունքի իրացումը չի կարող նրա համար առաջացնել անբարենպաստ հետևանքներ:

Նախագահող դատավորը հիշեցրեց, որ կան Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, ըստ որոնց՝ պայմանական դատապարտության կիրառման կարևոր պայմաններից մեկն էլ ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը, դրա համար անկեղծորեն զղջալն է:

Ամբաստանյալ Միտոյանը միացավ իր պաշտպանին:

Արման Մուրադյանի շահերի պաշտպան Ավետիսյանը պնդեց իր բերած վերաքննիչ բողոքը, նշեց, որ մեղադրողի՝ իր բողոքի վերաբերյալ առարկությունները անհիմն են:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տեղի է ունեցել ամբաստանյալ Արման Մուրադյանի նյութական իրավունքի կոպիտ խախտում: Նրա արարքում պաշտպանն առնվազն անփութություն, անզգուշություն է տեսնում, բայց Մուրադյանը մեղադրվել ու մեղավոր է ճանաչվել ծանր հանցագործության համար:

«Արման Մուրադյանը հիմա պիտի սահմանում կանգնած լիներ, 2 և 4 տարեկան մանկահասակ երեխաներ ունի, 1 տարուց ավելի է՝ կալանքի տակ է, նրա ընտանիքը մնացել է առանց կերակրողի…»:

Պաշտպանն ընդգծեց, որ ընդհանուր իրավասության դատարանը, Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելով, չի հիմնավորել, թե ինչու բացառապես դրական բնութագրվող անձի նկատմամբ չի կիրառում պայմանական դատապարտություն:

Պաշտպանն ասաց, որ վերաքննիչ բողոքում հատկապես պայմանական դատապարտության կիրառման վերաբերյալ չի նշել՝ էթիկայի տեսակետից, որովհետև իր պաշտպանյալը չի ընդունել մեղքը, ինքն էլ միջնորդել է արդարացնել նրան մեղսագրված արարքում: Բայց եթե վերաքննիչ դատարանը հիմնավոր համարի Մուրադյանի մեղքը, պաշտպանը խնդրեց գոնե պայմանական դատապարտություն կիրառել նրա նկատմամբ:

Պաշտպանն առարկեց դատական ծախսերը ամբաստանյալ Մուրադյանից բռնագանձելու՝ դատարանի վճռի դեմ՝ հիմնավորելով, որ անչափահաս երեխաներ ունեցող ամբաստանյալին դատարանը կարող էր ազատել դատական ծախսերից:

Պաշտպան Ավետիսյանը տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը չհիմնավորված գնահատեց, առարկեց, որ այդ պահանջը դատարանը բավարարել է ամբողջությամբ ու անարդարացիորեն՝ համաչափ բաշխել է երեք ամբաստանյալների միջև, չնայած երեք ամբաստանյալները, ըստ մեղսագրված արարքների, մեղքի տարբեր չափ ունեն տուժողի ինքնասպանության հարցում:

Ամբաստանյալներ Կուրեխյանի և Մկրտչյանի շահերի պաշտպանները ևս պնդեցին բողոքները, որոնցով միջնորդում էին մեղսագրված արարքներում արդարացնել իրենց պաշտպանյալներին:

Պաշտպանները հիմնականում առարկեցին տուժողի իրավահաջորդի դիրքորոշման դեմ՝ ըստ որի՝ Վանիչկա Հովակիմյանն ինքնասպան չի եղել, նրան սպանել են:

Կողմերը նշեցին, որ սպանության վարկածը հաստատող որևէ փաստական հանգամանք գործով ձեռք չի բերվել:

Ամբաստանյալ Պարույր Մկրտչյանի շահերի պաշտպան Թորոսյանն ասաց, թե իր պաշտպանյալը գործել է բարեխիղճ մոլորության ազդեցության տակ: Նա հետամուտ է եղել իր սեփականությունը վերադարձնելուն, և շրջապատողները նրան ուղղորդել են Վանիչկա Հովակիմյանի դեմ:

Ամբաստանյալ Շմավոն Կուրեխյանը մեկ անգամ ևս պնդեց, թե իրեն անհիմն են դատապարտել, ու դատախազը «չի կարում» մեղադրանքի վերաբերյալ բացատրություն տալ: Որևէ հիմք չկա՝ իրեն դատելու համար, «հիմք լիներ՝ հանգիստ կնստեի… Ցանկացածի զենքը կարող էր լինել ինքնասպանի ձեռքին, ուրեմն ցանկացածին պիտի դատեի՞ն… Ինձ շառով են դատել, 7-ից 7 տարի են տվել…»: Ամբաստանյալն ասաց, որ այս հայտարարությունն անում է ոչ այնքան դատախազի, որքան՝ դահլիճում ներկաների համար:

Դատական նիստն ընդմիջվեց՝ մեկ այլ դատական նիստ նշանակված լինելու պատճառով:

Հաջորդ նիստին, որ նշանակվեց փետրվարի 13-ին, վերաքննիչ դատարանը հավանաբար այս գործով որոշում կկայացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում