Օսվենցիմում ձերբակալել են Հռոմի հրեական համայնքի առաջնորդ Ռիկարդո Պաչիֆիչիին ու ևս 4 մարդու՝ հայտնում է լեհական TVN պարբերականը:
Պաչիֆիչին մասնակցել է ճամբարի ազատագրման 70-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսություններին, իսկ հետո մասնակցել իտալական Matrix ծրագրի ուղիղ եթերին:
Եթերի ձայնագրությունը ավարտվել է մոտավորապես ժ. 23.00-ին, երբ մուտքի դռները փակվել են, ու նա 4 իտալացիների հետ մնացել է ճամբարի տարածքում:
Մեկ ժամ շարունակ նրանք ապարդյուն փորձել են օգնություն կանչել, սակայն հետո որոշում են կայացրել դուրս գալ պատուհանից, ինչից հետո միացել է ազդանշանը, ու դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Նրանց 4 ժամ հարցաքննել են Օսվենցիմում գտնվելու իրենց նպատակների մասին: Իտալացիներին ազատ են արձակել միայն առավոտյան ժ. 6.00-ին, երբ ոստիկանական բաժանմունք է ժամանել թարգմանիչը: