Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Փարիզում Օլանդի մասնակցությամբ մեկնարկել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը

Հունվարի 28-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա հանդիսավոր ընթրիքը, որն առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ:

Նախագահին ուղեկցել են Ֆրանսիայի կառավարության անդամներ` Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը և Նախկին ռազմիկների և հիշատակի պետքարտուղար Ժան-ՄարկՏոդեսկինին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Հրավիրյալների շարքում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել պաշտոնական ելույթով, որում մասնավորապես կոչ արեց թուրքական իշխանություններին ջանքեր գործադրել ճշմարտությանը առերեսվելու ուղղությամբ և հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը իրողության ճանաչման ճանապարհի նոր փուլեր անցնելու և գործընթացին նոր շունչ տալու առիթ կհանդիսանա: Խոսելով Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին` նախագահ Օլանդն ընդգծեց. «Խոսքի ազատությունը, որ մենք ամեն գնով ցանկանում ենք պաշտպանել, երբեք չպետք է իրողության խեղաթյուրման միջոց դառնա» և այն «չի հանդուրժի երբեք մարդկության դեմ ուղղված հանցագործության արդարացումներ»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ նախագահ Օլանդը նշեց, որ Ֆրանսիան չի հանձնվելու և շարունակելու է իր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ֆրանսուա Օլանդն իր ելույթում վերահաստատեց 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ֆրանսիայի անունից հարգանքի տուրք մատուցելու իր որոշումը:

«Այսօր, երբ մեր երկիրը դարձել է բարբարոսության, անհանդուրժողականության, ատելության, ահաբեկչության թիրախ, Դու՛ք, Ֆրանսիայի հայե՛ր, արժանապատվության օրինակ եք տալիս մեզ բոլորիս, ինչը ձեր և մեր բոլորիս հպարտությունն է», – ավարտել է իր ելույթը Ֆրանսիայի նախագահը:

Ելույթներով հանդես են եկել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը, Մուրադ Փափազյանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի (Mission 2015) ղեկավար Ալեքսի Գովցյանը: Միջոցառման ընթացքում Շառլ Ազնավուրը պարգևատրվեց «CCAF Արիության շքանշանով»:

Այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի կողմից հյուրերին ներկայացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների լայնածավալ ծրագիրը, որը 2015թ. ողջ ընթացքում իրականացվելու է Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում