Մարդու գանգոսկրերը, որ հայտնաբերվել են Իսրայելում՝ Արևմտյան Գալիլեայում, վկայում են այն մասին, որ ժամանակակից տիպի մարդկանց ու նեանդերթալցիների խաչավորումը կարող էր տեղի ունենալ մոտավորապես 55 տարի առաջ:
Ավելի վաղ մասնագետները ենթադրություն էին հայտնել, թե այդ իրադարձությունը կարող էր տեղի ունենալ մոտավորապես 45 հազար տարի առաջ, սակայն չունեին այդ հիպոթեզի ապացույցներ: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում:
Գանգի անալիզը ցույց է տվել, որ այդ մարդը ապրել է մոտավորապես 50-60 հազար տարի առաջ, նրա ուղեղն ունեցել է 1100 միլիլիտր ծավալ (ի տարբերություն ժամանակակից մարդու՝ 1400 միլիլիտր):