Հինգշաբթի օրը Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ բարձր է գնահատվել երկու երկրների միջև երկկողմ համագործակցության մակարդակը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը:
Հանդիպումը կայացել է այսօր Աշխաբադում անցկացվող Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպմանը նախարարների մասնակցության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս տարվա հունվարի 14-15-ին Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա համագործակցության նոր հնարավորություններ է բացում:
Կողմերը նաև ընդգծել են Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման կարևորությունը:
Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ:
Հինգշաբթի օրն Աշխաբադում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը:
Կողմերը կքննարկեն նշանակալի էներգետիկ նախագծեր, որոնք կարևոր են ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի համար: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ այսօր նախատեսվող եռակողմ հանդիպումն այդ առումով կարևոր է:
Հատուկ նշանակություն ունի նաև 3 երկրների համատեղ գործունեությունը՝ նշել է Չավուշօղլուն: