Սայենտոլոգները իրենց վրդովմունքն են հայտնել Ալեքս Գիբնիի վավերագրական ֆիլմի առնչությամբ իրենց կրոնի մասին, որը ցուցադրվել է «Սանդենս» փառատոնում, հայտնում է CinemaBlend-ը:
«Սայենտոլոգները, Հոլիվուդն ու հավատի բանտը» ֆիլմը ցուցադրվել է փառատոնում մի քանի օր առաջ: Ավելի ուշ Սայենտոլոգների եկեղեցին իր պաշտոնական Freedom Magazine-ում հայտարարություն էր տարածել շնորհանդեսի կապակցությամբ:
Պուլիցտերյան մրցանակի դափնեկիր Լոուրենց Ռայթի գիրքը, ըստ որի՝ նկարահանվել է վավերակական ֆիլմ, մասնավորապես ցույց է տալիս այդ եկեցեղու դերը դերասաններ Թոմ Կրուզի և Նիկոլ Քիդմանի ամուսնալուծության հարցում:
Ավելի վաղ HBO-ն վարձել էր 160 փաստաբանի՝ սայենտոլոգների մասին ֆիլմ նկարահանելու համար: