Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանը «թաքստոցում» է, Լիսկան՝ խաղի մեջ

Հայաստանում հետաքրքրական պրոցեսներ են տեղի ունենում՝ ի դեմս տոնավաճառների աշխատակիցների վերսկսված բողոքի ալիքի, որը կապված է շրջանառության հարկի մասին օրենքից դժգոհության հետ: Այդ օրենքով պահանջվում է, որ փետրվարի 1-ից նրանք հարկային մարմնին փաստաթուղթ ներկայացնեն խոշոր բիզնեսից ձեռք բերած ապրանքների համար: Սա էլ նշանակում է, որ տոնավաճառների աշխատակիցները պետք է խոշորից փաստաթուղթ պահանջեն: Սա էլ իր հերթին նշանակում է, որ խոշորն ինքը փաստաթուղթ չի տալիս, հակառակ դեպքում հենց ինքը միանգամից կպահանջեր, որ իրենից միայն փաստաթղթով ապրանքներ վերցնեն:

Առևտրականների բողոքի ալիքը երեք ամիս առաջ ստիպեց կառավարությանը երեք ամսով հետաձգել օրինագիծը: Երեք ամիսը լրանում է փետրվարի 1-ին, և առևտրականները բողոքի ակցիաներ են սկսել: Կառավարությունը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցուցադրաբար մերժում են ցուցարարների հետ շփման առաջարկները: Ստեղծված իրավիճակը հետաքրքրական է նրանով, որ շրջանառության հարկի տոկոսն իջեցնելու պահանջ ներկայիս կառավարության առաջ դրել էին նաև ոչիշխանական ուժերը՝ իրենց հայտնի 12 կետերի շարքում: Եվ ահա, կառավարությունը հարկի տոկոսը 3-ից իջեցրել է 1-ի, բայց փաստաթղթավորման պայմանով: Այսինքն՝ մի կողմից ոչիշխանական ուժերի պահանջը կատարված է, մյուս կողմից՝ կառավարությունը դա կատարել է իր պահանջը դնելով:

Արդյունքում ստացվում է հետաքրքրական մի վիճակ. ոչիշխանական ուժերը աջակցելո՞ւ են կառավարությանը, որը, ըստ էության, կատարել է նրանց պահանջը, թե՞ ոչ: Երեք ամիս առաջ նրանք, ըստ էության, այսպես ասած, հիմնականում չեզոք դիրքորոշում որդեգրեցին, որի արդյունքում եղավ եռամսյա հետաձգումը: Այս ընթացքում հարցը մոռացվեց, մինչդեռ զարմանալի է, որ ոչ ոք չէր փորձում հիշեցնել մոտեցող ամսաթիվն ու ահազանգել, որ հնարավոր են դժգոհության նոր ալիքներ: Սակայն այս ալիքն ունի արդեն մեկ այլ առանձնահատկություն, որը դրսևորվել է այսօր: Այն ծավալվել է նաև Սյունիքում, որտեղ մարզպետը Լիսկան է, և որտեղ բնակչությունը երևի թե ամենավախեցածն ու կաշկանդվածն է Լիսկայից:

Ահա, Սյունիքում՝ Կապանում, առևտրականները բողոքի ցույց են անում մարզպետարանի առաջ՝ պահանջելով հանդիպում մարզպետի հետ, որը, սակայն, Կապանում չի եղել, և ցուցարարներին ընդունել է աշխատակազմի ղեկավարը:

Սյունիքի այսպես ասած ներգրավվածությունը բողոքի այս ալիքի մեջ շատ հետաքրքրական է, որովհետև շատ դժվար է պատկերացնել, որ այնտեղ նման ակցիա է տեղի ունենում, և Լիսկան նախապես քայլեր չի ձեռնարկում ակցիան կասեցնելու, կանխելու, թույլ չտալու համար:

Այս առումով, ակնհայտ է, որ շրջանառության հարկի մասին օրենքի դեմ տոնավաճառների աշխատակիցների բողոքի շուրջ կառուցվող խաղը բավական բազմանդամ է սուբյեկտների առումով և բազմավեկտոր: Այստեղ շոշափվում են արդեն շատ խոշոր ներքաղաքական շահեր, և սրանով է երևի թե պայմանավորված այն, որ Հովիկ Աբրահամյանը իր վարչապետությունից հետո այսպես ասած՝ ավանդաբար կիրառվող մարտավարությունից, երբ անմիջապես իջնում էր ցուցարարների մոտ և հայտնվում կիզակետում, սկսում բանակցել և միավորներ հավաքել, այս դեպքում կարծեք թե հրաժարվել է և քաշվել իր «թաքստոցը»: Սա կարծես թե վկայում է, որ Աբրահամյանի համար այս իրավիճակը ոչ ստանդարտ իրավիճակ է, և այս դեպքում նա հայտնվել է իշխանական փոքրամասնության մեջ, այսինքն՝ գրեթե զրոյական են զանգվածային դրսևորումները կառավարելու հնարավորությունները:

Լիսկայի «տիրույթն» այստեղ, իհարկե, շատ խորհրդանշական է, եթե անգամ Սյունիքում որևէ այլ զարգացում, որևէ նոր զարգացում տեղի չունենա էլ: Մեսիջը տրված է և անկասկած հասցված է վարչապետին, ինչը նշանակում է, որ նրա համար դժվար է լինելու հարցը խաղարկել իշխանությունների և ոչիշխանությունների միջև, ինչը, ըստ էության, եղել է և շարունակում է լինել Հովիկ Աբրահամյանի իշխանական դիրքերի ապահովման առանցքային գործոնը:

Այս անգամ նա կարծեք թե հայտնվել է իսկապես շատ ծանր վիճակում, քանի որ մանևրի հնարավորությունները սահմանափակված են նաև օբյեկտիվորեն. տնտեսական առումով տարին սկսվել է, մեղմ ասած, ոչ լավ նորություններով և հեռանկարներով:

 

Լուսանկարը՝ irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում