Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ու պաշտպան Ռաֆինյան վնասվածք են ստացել:
Ռիբերին ազդրի վնասվածք է ստացել ու բաց է թողնելու մյունխենյան ակումբի առաջիկա 3 խաղերը:
Ռաֆինյան երեկվա մարզումից հետո ցավեր է զգացել սրունքաթաթի հատվածում: Նա բաց է թողնելու 2 շաբաթ: