Ջոնի Դեփը ներկայումս գտնվում է Ճապոնիայում «Մորդեկայ» կատակերգական դետեկտիվի մամլո շրջագայության շրջանակում, որում նա մարմնավորել է խարդախի:
Այդ առիթով մամլո ասուլիսը պետք է տեղի ունենար հունվարի 27-ին, սակայն դերասանը չէր կարողացել ներկա լինել դրան, հայտնում է AP-ն:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել ձեզնից, որ չեմ կարողացել երեկ ներկա լինել: Ես փորձել եմ առողջանալ. մրսել էի թե հարբուխ էի ընկել: Սակայն դա չէր պատճառը, որ չէի եկել: Երեկ առավոտյան ինձ վրա հարձակվել էին: Հարձակվել էր շատ հազվադեպ հանդիպող կենդանի՝ չուպակաբրա: Ես փորձում էի պայքարել, սակայն նա շատ ուժեղ էր ու դիմացկուն»,- ասել է Դեփը:
Չուպակաբրան միֆական արարած է, որի անվանումը թարգմանվում է որպես «այծերի վամպիր»: