Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս-կրտսերը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան:
«Առաջարկ ունեմ մենամարտել Գերմանիայում: Դեմ չեմ լինի, եթե վճարել իմ պահանջած գումարը:
Ցանկանում եմ տիտղոս նվաճել Հուկի հետ մենամարտում ու ավարտել կարիերաս: Վերջին տարիներին հասկացել եմ՝ ինչը պետք է լինի նպատակը: Առաջին ծանր քաշային կարգում տիտղոսը նպատակ է»,- Ջոնսի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը: