Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսին, Ռուսաստանին և Ուկրաինային կապում են սերտ տնտեսական և մշակութային հարաբերությունները, որոնք հնարավոր չէ խարխլել։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Ռուսաստանին, Բելառուսին և Ուկրաինային կապում են սերտ պատմական, մշակութային, տնտեսական կապերը։ Այդ հարաբերությունները խարխլել ոչ մեկին թույլ չի տրվի և անհնար է»,-հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ 2014 թվականը նշանավորվել է լարվածության սրմամբ ոչ միայն հարևան Ուկրաինայում, այլև աշխարհի այլ կետերում։
«Եղբայրական ժողովրդի ողբերգությունը ստիպում է մեզ մտածել խաղաղության ու կայունության պահպանման մասին»,- հայտարարել է Լուկաշենկոն։