Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ոչ ի ծնե մարդասպան. ի՞նչն է դրդել Պերմյակովին գազանաբար սպանություն գործել. «Մոսկովսկի կոմսոմոլեց»

Հունվարի 12-ին Գյումրին ցնցվեց։ Մյասնիկյան 188 տան 6 անդամներին մահացած գտան՝ գլուխներին հրազենային վիրավորումներով։ Հանցագործության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դանակի հարվածներ էր հասցրել նաև 6-ամսական փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, ում կյանքը փրկել չհաջողվեց։

«Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցները եղել են Պերմյակովի հայրենի գյուղում, զրուցել ծանոթների հետ։

Պերմյակովի ընտանիքն ապրում է Օտմախովո հանքաարդյունաբերական շրջանում՝ երկհարկանի բարաքում։

Հայրը՝ Պավել Գենադևիչը, հայտնել է, որ հանձնաժողով էր եկել Չիտայից, գործի մանրամասներից չխոսելու ստորագրություն է վերցրել։ Նա միայն ասել է, որ Պերմյակովը սովորական տղա է եղել, սովորել է 4-երով, ունեցել է նաև 3 գնահատականներ։ Այն հարցին, թե նա ընկերներ ունեցե՞լ է, հայրը պատասխանել է, որ ընկերները տեղացի նման տղաներ են եղել, միասին էլ բանակ են գնացել։ Թմրանյութերով տարված լինելու հարցին ի պատասխան հայրը նշել է, որ որդուն նույնիսկ հարբած չի տեսել։ Մինչ բանակը նա նույնիսկ չի ծխել։ Չնայած՝ ծառայության ժամանակ սկսել է ծխել։

Елена ПОПОВА

Թղթակիցը փորձել է պարզել, թե Վալերին գուցե առողջական խնդիրնե՞ր է ունեցել, սակայն ծնողները կտրուկ հակադարձել են, որ խելագարին այլ երկիր չէին ուղարկի։

«Նա առողջական խնդիրներ ընդհանրապես չի ունեցել»,- ասել է Բալեյ քաղաքի և Բալեյի շրջանի զինկոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին։

«Որքանով կարելի է հավատալ զորակոչային հանձնաժողովի եզրակացություններին, դրանք երբեք չեն առանձնացել խորությամբ»,- հարց է ուղղել թղթակիցը, սակայն դեռ խոսքը չավարտած՝ սպայից լսել է հետևյալ պատասխանը.
«Այժմ գիտեք, թե ինչպիսի դեղամիջոցներ կան՝ մի քանի ժամ գործունությամբ, ներարկել են նրան, իսկ հետո երբ նա արթնացել է, եղել է թուրքական սահմանի մոտ։ Նա ընդհանրապես որտեղի՞ց պետք է իմանար, թե որտեղ է այդ սահմանը»,- ասել է նա։

Սպան նշել է, որ Վալերիին վաղ տարիքից գիտի, դատելով նրա՝ ձեռքով ցույց տված հասակից՝ 7 տարեկանից։ Նրա խոսքով՝ Վալերին եղել է զիջող, կարող էր ենթարկվել ազդեցության։ Սակայն խելագար լինելու հարցը հերքում են նրան ճանաչողները, բժիշկներն ու ոչ բժիշկները։

Վալերին, ավարտելով 9-րդ դասարանը, գնացել էր Չիտա՝ կրթությունը շարունակելու № 33 տեխնիկական ուսումնարանում՝ հիշում է տեղի դպրոցի ուսմասվար Օլգա Ուստինովան։ Նրա խոսքով՝ այնուհետև ինքը տեսել է, որ Վալերին օգնում է հորը սառնարանների վերանորոգման հարցում, նշանակում է՝ չէր ընդունվել։ Ծնողները որոշել էին նրան հեռու պահել քաղաքային վատ ազդեցությունից, սակայն նա որոշ ժամանակ ապրել է Չիտայում, նշանակում է՝ տեսականորեն կարող էր ենթարկված լինել թմրանյութ օգտագործողների ազդեցությանը։

Կոմիսարը նշել է, որ լավ է ճանաչում ընտանիքին, Վալերին թմրանյութերով չի տարվել։

СОЦСЕТИ

Ուսմասվարը, որը նաև նրա հարևանն է, հիշում էր, որ աղջկա հետ Վալերին նույն դասարանում է սովորել, հիշում է, թե որքան բարի էր նա, ոչ ոքի չէր կարող նեղացնել։

Համադասարանցի Նաստյան պատմել է Վալերի Պերմյակովի կողմից իրեն փետրվարի 14-ին նվիրած բացիկի մասին և հիշում է նրան որպես խաղաղ, համեստ, չմերժող անձնավորության։

Նա աղջիկներին վալենտինյան բացիկներ էր ուղարկում, իսկ նրանք նրան չէին սիրում։ Նա ընկերուհիներ չի ունեցել։ Դա պարարտ հիմք է ողջ աշխարհից վիրավորվելու և որպես հետևանք՝ վատ տղաների բացասական ազդեցության համար՝ գրում են թղթղակիցները։ Համադասարանցիները խոստովանում են՝ լավ տղա էր, սակայն մեկուսացած էր։

Աղջիկների հետ նրա շփումն ավելի հեշտ էր, քանի որ նա սովոր էր դրան. իրենից մեծ 4 քույր ուներ։ Նա եղբայր էլ ունի։ Եղբայրն էլ սպանության համար ազատազրկված է։ Ավագ եղբայրը միշտ հեղինակություն է՝ գրում են պարբերականի թղթակիցները։

СОЦСЕТИ

Չիտայում պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ ավագ եղբայրը բանտում խոշոր գումար էր պարտվել։ Պարտքը դուրս գրելու համար պետք էր հեռավոր Գյումրիում ընտանիք ոչնչացնել՝ պատվեր էր։ Կրտսեր եղբայրը ծառայում էր բանակում, խնդրում է իրեն Հայաստան ուղարկել։ Սև գործն արված է, պարտքը՝ չեղարկված։ Ահա այսպիսի ֆոլկլոր՝ գրում են թղթակիցները։

Երբ Վալերին ծնվել է, եղբյայրն արդեն մեկ տարի նստած էր՝ գողության համար։ Նոր էր դուրս եկել, երբ կրկին հայտնվել է ճաղերի հետևում։ Այս անգամ՝ մահափորձի համար. կնոջը բռնեցրել էր սիրեկանի հետ։ Դրա համար ստացել է 8 տարի և բանտում է մինչ օրս։ Ավագ եղբայրը նրա վրա ոչ միայն ազդել չի հասցրել, այլև նրա հետ ընկերանալ։

Հունվարի 19-ին համացանցում հայտնվել էր տեղեկություն Պերմյակովի առաջին հարաքննությունից։ Նա խոստովանել էր, որ գնդակահարել է Ավետիսյանների ընտանիքին վրեժխնդրությունից ելնելով։

Վրեժխնդիր էր եղել անցած դարի կեսերին Մոսկվայում և Մերձմոսկվայում մոլագար Վլադիմիր Հովհաննիսյանի (հայտնի է Մոսգազ մականունով) կողմից կանանց ու երեխաների սպանության համար։ Իբրև թե զոհերից մեկը՝ 12-ամյա Միշա Կուլեշովը, իր հեռավոր բարեկամն է եղել։ Մոսգազը Կուլեշովին սպանել էր 1963 թվականին Իվանովոյում։ Պավել Պերմյակովը՝ Վալերիի հայրը, ծնվել է 1966 թվականին Սվերդլովի մարզում, իսկ Վալերին՝ 1996 թվականին Զաբայկալյեի երկրամասում։ Այն, ինչ թղթակիցներին հաջողվել է պարզել, կողմերի միջև բարեկամական կապի բացակայությունն է։

СОЦСЕТИ

Ընտանիքի բոլոր անդամները, բացի բանտարկված եղբորից, «Հույս։ Հավատ։ Սեր» կրոնական կազմակերպության անդամ են։ Ոմանք նրանց անվանում են հիսունականներ և աղանդավորներ։
«Մենք աղանդավոր չենք, մեր հավատն ավետարանչական է։ Մեզ բոլորն են հարգում»,- ասել է մայրը՝ Մարիա Պերմյակովան։

СОЦСЕТИ

Զաբայկալյեի պետական համալսարանի պրոֆեսոր Արտեմ Ժուկովը ընտանիքի կրոնական պատկանելիությունը չի կապել տեղի ունեցածի հետ։ Նրա խոսքով՝ եկեղեցին բավականին սիրալիր է, բարեգործական գործունեություն է իրականացնում բանտերում, ծերանոցներում։ «Ապաստաններ կառուցում թմրամոլների համար…»,-շարունակել է լրագրողը։ «Այո, երկրամասում կան բավականին»,- ասել է պրոֆեսորը։ Ազդեցության մեթոդների մասին հարցին պրոֆեսորը պատասխանել է, որ դրանք իր համար անհայտ են։

«Իսկ ինչո՞ւ չեք դիտարկում սադրանքի վարկածը՝ ուղղված Ռուսաստանին ու Հայաստանին գժտեցնելուն»,- Չիտայում թղթակիցներից հետարքրքվել են «բարի մարդիկ»։ Հարցին, թե դա ո՞ւմ մեքենանյությունները կարող են լինել, նրանք մատնանշել են՝ «ամերիկացիների»։

Վալերին 7-րդ դասարանում դպրոց էր բերել նամակներ՝ ստացված ԱՄՆ-ից, հիշում է անգլերենի ուսուցչուհի Գալյա Տոլոկնովան։ Պերմյակովի բարեկամներից մեկն էր ԱՄՆ մեկնել, նա էլ պարծենում էր նամակներով։ Ծնողներն այդ նամակների մասին իմացել են թղթակիցներից։ Նման նամակներ հանձնաժողովը չի գտել։

Պերմյակովների հարազատների սոցցանցերի էջերում բազմաթիվ սպառնալից գրառումներ են հայտնվել։ Դրանց հեղինակները Չիտայի հայերն են, հիմնականում երիտասարդները։ Նրանք հասցե են փնտրել՝ գտնելու և ջախջախելու զինվորի ընտանիքը։ «Ոչ մի կոտորած չի լինի, ես դա Ձեզ պատասխանատու կերպով հայտարարում են»,- ասել է Չիտայում հայկական համայնքի ղեկավար Իվան Իվանյանը։

«Իվա´ն Սամվելովիչ, ասում են, որ Պերմյակովն Ավետիսյանի հետ ծանոթացել էր, երբ վերջինս Չիտա էր եկել, ինչ-որ հողի վրա նրանց միջև հակամարտություն էր ծագել, և Պերմյակովը հատուկ էր գնացել Հայաստան՝ հաշվեհարդար տեսնելու»,- ասել է թղթակիցը։

Չիտայի հայկական համայնքի ղեկավարն ասել է, որ Ավետիսյաններից ոչ ոք Չիտայում չի եղել։ Տեղեկությունը նրանք ստուգել են հատուկ ոստիկանության համար։ Նրա կարծիքով՝ ինչ-որ մեկը ցանկանում է գժտեցնել ռուսներին ու հայերին։ Նա նշել է, որ քննությունը կպարզի, սակայն ամեն ինչ սադրանքին է տանում։ «Զինվորին որտեղի՞ց երեք բջջային հեռախոս, ինչո՞ւ է գնացել ոչ թե Վրաստանի կողմը՝ այնտեղից Ռուսաստան փախչելու, այլ Հայաստանի հետ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող Թուրքիայի կողմը»,- ասել է նա։

Կոմիսար Լոգինսովսկուն հարցրել են, թե ինչո՞ւ է Պերմյակովը ձգտել ծառայության։ Նա նշել է, որ աշխատանք չկա։ Շատերն են գումար աշխատելու համար պայմանագրային զինծառայող դառնում։ Նա Հայաստան է եկել, քանի որ այստեղ ամսական 20 հազար ռուբլի են վճարում։

Հարցին, թե ի՞նչը կարող էր նրան շեղել ուղուց, կոմիսարը կարծում է, որ պատասխանը պետք է փնտրել տեղում՝ Գյումրիում։ Լրագրող Վլադիմիր Վորսոբինն ուղևորվել է ողբերգության վայր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում